ԴԻՊԻՄ


ԴԻՊԻՄ
(եցայ, կամ պայ, մանաւանդ՝ դիպի, ին, էր, էին, եցաւ.) NBH 1-0626 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c, 13c - ἁναβαίνω, συμβαίνω, ἁκμάζω evenio, accido, contingo Դէպ լինել. ի դէպ գալ. դիպուածով ընդ առաջ ելանել. հանդիպել. պատահել. անցանել անցից. յաջողել. վիճակիլ. հասանել. գտանիլ. լինել. հանդըպիլ. ... *Դիպեսցիս պարու մարգարէից: Ոգւոյ բարւոյ դիպեցայ: Դիպեսցի մեզ պատերազմ: Գուժկան գուժկանի դիպեսցի: Կին ատելի եթէ դիպեսցի առն բարւոյ: Փորձութեամբք՝ որ դիպեցան ինձ ի նենգութեանց հրէից: Դիպեսցին նմա սնոտիք: Լոյսն քո քեզ խաւար դիպեցաւ: Դիպեսցին պերճութիւնքդ ձեր հանգոյն մոխրոյ: Եւ այն դիպեսցի ինձ ի փրկութիւն. եւ այլն: *Այսպիսի ինչ անանիայ եւ կնոջ իւրում սափիրայ դիպեցաւ. Ոսկ. ես.: *Ողորմութեան դիպիմք բազումքս: Խոնարհեալ դիպէաք առ միմեանս: Դիպել երեւելի փառաց: Դժուար ինչ ի թագաւորէն դիպի արանց: Դիպեալ գիւտի: Դիպեսցի մեզ թողուլ զաշխարհ. Փարպ.: *Ոչ համագունդ ի միոջ վայրի դիպեցան: Ի տեղւոջն անդր պատրաստական դիպեցաւ. Եղիշ. ՟Բ. ՟Գ: *Եւ ոչ ի կոտորման նոցա դիպաւ (կամ դիպեցաւ). Խոր. ՟Գ. 33: *Որ դիպի ի գլուխ ելեալ յերկրորդ ամին դարեհի: Պինդարոս ընդ այն ժամանակս դիպէր: Եւ այն այնպէս նոցա դիպէր ի կանանց գերեաց. Եւս. քր.: *Իբրեւ ելին, դիպեցան՝ զի կային անդ իշխանքն նորա. Եւս. պտմ. ՟Ա 12: *Եթէ դիպեսցիմ ումեք. Վրք. հց. ՟Ե. այսինքն դիպիցիմ, դիպեցայց: ԴԻՊԻԼ. որպէս ռմկ. դպչիլ, այսինքն Ընդհարկանիլ. *Նետի ուրուք դիպեալ փորոտեացն. Խոր. ՟Բ. 33: *Ի նոսա դիպին սլաքքն աստուծոյ. Մաշկ.: *Հրամայեաց գաւազանօք հարկանել զնա, եւ իբրեւ զպրտու կակղագոյն դիպէր ի նա. Հ. կիլիկ.: *Իբրեւ մերձեցայ ի դուռն այրին, դիպեցաւ ինձ հոտ չար. Վրք. հց. ՟Զ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ԱՆԱՀ — ( ) NBH 1 0104 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 13c, 14c ա.մ. Տ. ԱՆԵՐԿԻՒՂ. անվախ. *Անահ աներկիւղ համարձակութեամբ հայհոյես. Եղիշ. ՟Բ: *Որո՛ւմ եւ դիպիմ քրիստոնէութեամբ, ուրախ եմ եւ անահ. Փարպ.: *Անահ յամենայն երկիւղական վտանգից. Ճշ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.