ԲԵՐԱՆ

(ոյ, ով, ոց, ովք, կամ ի, աւ, օք.) NBH 1-482 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 14c գ. στόμα os (oris) (որպէս թէ բերօղ ʼի ներքս եւ ʼի դուրս). Երեւելի մասն դիմաց կենչանւոյն հանդերձ շրթամբք, ընդունիչ կերակրոյ եւ ըմպելւոյ, եւ օդոյ, եւ արձակօղ զձայն. իսկ ʼի բանականս՝ է եւ գործի խօսելոյ որպէս թարգման մտաց. վր. պիրի. թ. աղըզ ... եբր. ֆէ, ֆի *Աղաւնին ունէր տերեւ ձիթենւոյ շիղ ʼի բերանի (կամ ʼի բերան) իւրում: Եբաց Աստուծ զբերան իշոյն: Կերակուրք ʼի բերանս իւրեանց էին: Սիրեցին զնա բերանօք իւրեանց: Ո՞վ ետ բերան մարդոյ: Ես բացից զբերան քո: Տացես զպատգամս իմ ʼի բերան նորա: Որ ինչ մտանէ ընդ բարան ... Որ ինչ ելանէ ʼի բերանոյ: Բերան ունին, եւ ոչ խօսին: Բացեալ զբերան իւր՝ ուսուցանէր զնոսա: Ամենայն բանիւ որ ելանէ ʼի բերանոյ Աստուծոյ. եւ այլն: *Բերան՝ խորտկաց, հոտոտելիք՝ հոտոց, քիմք՝ ճաշակաց: Ի փչել բերանոյ իւրոյ զկենդանական շունչն. Ագաթ.: *Լւար զերանաւէտ ձայնն ʼի բերանէն տեառն. Մաշտ.: *Ի հոգեւորսն միշտ զբերան բանալով՝ սրբի բերանն. Խոսր.: Ոճով ասի. *Զունկն մերձ առ բերանն դնեմք. Մաշկ.: *Նա եդ ʼի բերան աղախոյ քո զամենայն բանս զայսոսիկ. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 19: *Սկսան բանս ʼի բերան դնել մոգպետին. Եղիշ. ՟Ը: *Զնոյն զերից մանկանցն ʼի բերան առնելով՝ նուագեմք զօրհնութիւն: Գոյժ ʼի բերան առեալ. Յհ. իմ.: Եղիշ. եւ այլն: *Սաղմոսքն՝ զորս յամենայն ժամ ընդ բերան ածեն: ԲԱնք Սաղմոսին ձայնիւք միշտ ընդ բերանսն գայցեն. Ոսկ. ես.: *Է՛ ինչ՝ զոր ցերեկ ընդ բերան ածիցէ մարդն, ʼի նոյն եւ ʼի քունն զբաղնուն միտքն. Եզնիկ.: ԲԵՐԱՆ. նմանութեամբ, Ծակ բացեալ ո՛ր եւ է օրինակաւ. ծերպ. անցք. դուռն. եւ այլն. *Բացեալ երկրի զբերան իւր՝ կլանիցէ զդոսա: Թաւալեցուցէ՛ք վէմս մեծամեծս ʼի բերան այրին: Ի քարածերպս եւ ʼի բերանս սորոց: Տապալէին զվէմն ʼի բերանոյ ջրհորոյն ... եւ կափուցանէին զվէմն ʼի վերայ բերանոյ ջրհորոյն: Ի բերան քրձի: Ի բերան ամանոյ. եւ այլն: Իսկ *Բերանք ճրագացʼʼ. տե՛ս ԲԱԶՄԱԿԱԼ: ԲԵՐԱՆՔ ԼՃԱՑ. Առաջք, կամ ճիւղք, կամ բազուկք. *Որ ʼի լճէն բերանք արձակին ʼի ծովն. Խոր. ՟Գ. 62: ԲԵՐԱՆ ՍՐՈՅ. Սայր սուսերի, սուր կողմն կամ սլաք երկաթոյ. στόμα acies թրի բերան. ... *Կոտորեսջի՛ք ʼի բերան սրոյ. (որ այլուր դնի սրով, կամ ʼի սայր սուսերի, կամ ʼի սուր սուսերի). Օրին. ՟Ժ՟Գ. 15: *Արկին ʼի բերան սրոյ: Հարին զնա բերանով սուսերի: Հարին զնա բերանով սրոյ. Յես. ՟Զ. 21: ՟Ժ. 37. 39: *Բերանոյ սրոյ դիպեալք. Խոր. ՟Ա. 10: *Ի բերան արկանել սրոյ. Պիտ.: *Սուր աստուածամուխ, քառասայրեան գոլով բերանաւ. Նար. խչ.: *Շրջանակեալ զբոցեղէն սուրն արար Աստուածն եւ տէրն, զի յորժամ զոք յանկնքիցն տեսցէ, ʼի բերան պատահէ (այնպիսումն). Բրս. մկրտ.: ԲԵՐԱՆ. որպէս ռմկ. առջի բերանը. այսինքն Սկիզբն. ʼի սկզբան. *Յերկիրն եգիպտացւոց իջուցեալ զնոսա առ հաց ʼի բերան սովուն. Ագաթ.: ԲԵՐԱՆ. որպէս Անձն, դէմք, ինքն. խելամտութեամբ՝ մասն փոխանակ բոլորի եդեալ. *Տայր Յովսէփ ռոճիկս՝ ցորեան ըստ բերան. (այսինքն ըստ թուոյ կերողաց. մարդ գլուխ. ատամ պաշընա. ) Ծն. ՟Խ՟Է. 12: *Կոչեսցուք զաղջիկն, եւ հարցցուք ʼի բերանոյ նորաʼʼ. յն. զբերան նորա. այսինքն զնա՝ առ ʼի գիտել զմիտս եւ զկամս նորա. Ծն. ՟Ի՟Դ. 57: *Բերան տեառն խօսեցաւ զայս. (ինքնին տէր): Ամենայն բերան խոստովան լիցի. (այսինքն ամենայն մարդ). եւ այլն: *Նա եղիցի քեզ բերան. (այսինքն առաջնորդ բանի, կամ խօսող ʼի դիմաց քոց). Ել. ՟Դ. 16: *Գրեաց բարուք ʼի բերանոյ Երեմիայի ... Գրեցեր ʼի բերանոյ իմոյ: Ուստի՞ գրեցեր, յո՞յր բերանոյ. եւ ասէ ցնոսա բարուք, ʼի բերանոյ Երեմիայի. Երեմ. ՟Լ՟Զ. 4. 18: *Աղաղակէր ամենայն բերան. Փարպ.: *Առաջնորդին՝ բերան ամենայն ժողովրդեանն լեալ. Խոսր.: ԲԵՐԱՆ. որպէս Բան ելեալ ʼի բերանոյ ուրուք. հրաման, պատգամ, վկայութիւն, եւ այլն. *Բերանոյ քում հնազանդ լիցի ամենայն ժողովուրդ իմ: Արասցեն ըստ բերանոյ Ահարոնի եւ որդւոց նորա: Ետուն զարծաթն ըստ բերանոյ փարաւոնի: Ի բերանոյ քումմէ դատեցայց զքեզ: Ի բերանոյ երկուց եւ երից վկայից. եւ այլն: *Ոչինչ առանց կամաց նորա ʼի թագաւորութեանն իւրում գործէծ. այլ բերանով նորա կարգէր զամենայն. Խոր. ՟Ա. 29: ʼԻ ԲԵՐԱՆ. կամ ʼԻ ԲԵՐԱՆՈՅ որպէս Բերանով, բերանացի, սերտ ʼի բերան ունելով. բերնուց. ... *Զամենայն հելլենական գիրս ʼի բերան ընթեռնոյր: Ամենայն բարբարոսաց լեզուաց զխօսս ʼի բերան ուսաւ. Հ=Յ. մարտ. ՟Ի՟Է.: *Զգիրս բազումս ʼի բերանոյ կարդայր. Վրք. հց. ՟Ի՟Զ: Կամ Ոչ գրով, անգիր. *Աւանդեն զուսումն միմեանց ʼի բերանոյ. (այսինքն բերնէ բերան.) Եզնիկ.: Ի ՄԻ ԲԵՐԱՆ. որ եւ ասի՝ ԸՆԴ ՄԻ ԲԵՐԱՆ, կամ ԻԲՐԵՒ Ի ՄԻՈՋԷ ԲԵՐԱՆՈՅ, որպէս Միաձայն. *Տո՛ւք օրհնութիւն ʼի մի բերան. Պտրգ.: *Ընդ մի բերան գովեցին. Փարպ. եւ այլն: Իսկ ռմկ. ՄԻ ԲԵՐԱՆ. իբր Մի անգամ. *Աղուէսն մի բերան գոչեաց. Ոսկիփոր.: Ի ԲԵՐԱՆՍ ԼԻՆԵԼ. որ եւ ԱՓԻԲԵՐԱՆ ԼԻՆԵԼ, ԲԵՐԱՆՍԻԼ. Կարկիլ. պապանձիլ. *Քեւ հերձուածողացն գուպարք ʼի բերանս եղեալ կարկեցան. Բրս. ի ստեփ.: ԲԵՐԱՆ ʼԻ ԲԵՐԱՆ. στόμα κατὰ στόμα, στόμα πρός στόμα os ad os, oretenus Դէմ յանդիման խօսակցութեամբ, երեսօք, ոչ միջնորդաւ, ո՛չ գրով. բերնէ բերան: *Բերան ʼի բերան խօսեցայց ընդ նմա. Թուոց. ՟Ժ՟Բ. 8: Ել. ՟Լ՟Դ. 3: ՟Գ. Յհ. 14: ՟Բ. Յհ. 12: *Ձեռն ʼի ձեռն, եւ բերան ʼի բերան, եւ յանդիմանախօս ընդ Աստուծոյ՝ Մովսէս ճանաչիւր. Ագաթ.: *Բերան ʼի բերան, եւ թղթով, եւ պատգամօք ... գուն գործել. Յհ. կթ.: Մերթ յն. ոճով, որպէս Ծայրէ ʼի ծայր. նմին իրի, ՟Դ. Թագ. ՟Ժ. 2. ուր ասի ʼի մեզ, *ծայր ʼի ծայրʼʼ. ʼի լս. օրինակի միոյ գրի. *Բերան ʼի բերանʼʼ. ըստ յունական բառիցն: ԲԵՐԱՆ ʼԻ ՎԱՅՐ. Ի վայր դնելով կամ ունելով զբերանն. ʼի վերայ բերանոյ. բերնի վրայ, բերընքս ʼի վար, երեսն ʼի վար. ... *Ի խստութենէ ցաւին անկեալ կայր բերան ʼի վայր. Վրք. հց.: ԲԵՐԱՆ. Տ. ԲԵՐԱՆԱՑԱՒ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ԳԱՅԼ — I. (ոյ կամ ու, ոց.) NBH 1 0527 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c գ. λύκος Lupus Գազան պատառօղ՝ նման շան, յափշտակիչ գառանց եւ ոչխարաց. գալ, կալ. գուրտ, զէյպ, կիւրք, գըլլէվպ, քելեք, քէլիւք. *Բենիամին գայլ յափշտակօղ: Գայլք եւ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԵՐԱՆԱՆԱՄ — (ացայ, ացեալ.) NBH 1 483 Chronological Sequence: 6c, 7c, 8c, 12c, 13c չ. στομόομαι, χέω hio, aperior sicut os, fundo Իբրեւ զբերան լինել. որպէս բերանաբացեալ գտանիլ. եւ Հեղուլ, հոսել. բերնի պէս բացուիլ ու թափել, վազցընել. *Իսկ գետն բերանացեալ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԸՆԴ — ( ) NBH 1 0764 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 11c, 12c, 13c, 14c (նախդիր). εἱς, πρός, ἑπί, ἑν ad, super, in Ի տրականն, որպէս Առ. ʼի. յ. ց. դէպ ʼի. ʼի վերայ. շուրջ. զոյգ, եւ այլն, պէսպէս ոճով. զոր օրինակ ասի.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԾԵՄ — (ածի, ա՛ծ.) NBH 1 0020 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 14c ն. ἅγω, ἁνάγω, ἑπάγω, προάγω duco, adduco Բերել. մերձ կամ առաջի դնել, կացուցանել. ... *Ած զնոսա առ Ադամ ... ած զնա առ Ադամ: Ա՛ծ զնա… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱՄՕԹ — (ի, ից.) NBH 1 0105 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c, 13c ա. որ եւ ԱՆԱՄԱՉ. ἁναίσχυντος impudens Որ ոչն գիտէ զամօթ. որ ոչն ամաչէ. անպատկառ. լիրբ. աներես. ... *Ի բերան անամօթին քաղցրասցի մոյր. Սիր. Խ. 32 …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԴՈՒՌՆ — ( ) NBH 1 0135 Chronological Sequence: Unknown date, 8c, 12c ա. ἁπύλωτος, ἁθύρατος porta carens, patens, effrenis Որ չունի զդուռն՝ իրօք կամ նմանութեամբ. անփակ. արձակ. անսանձ. յանդուգն. *Անդուռն են ապարանք դոցա, եւ գայլք ուտեն զյովանակ դոցա. Վրք.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՐԲԱՌԻՄ — (եցայ.) NBH 1 442 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c հ. ԲԱՐԲԱՌԻՄ որ եւ ԲԱՐԲԱՌԵՄ. φθέγγομαι, ἁποφθέγγομαι, λαλέω vocem edo, loquor Մարդկային ձայնիւ խօսել. հանել բան ընդ բերան. արտաբերել. գոչել. խօսիլ. ... *Նենգութիւն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԵԿՈՒՄՆ — (կման, մամբ.) NBH 1 480 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c գ. σύντριμμα, συντριβή, σύστρεμμα contritio, confractio եւն. Բեկանելն, բեկանիլն՝ ըստ ամենայն նշ. խորտակումն, ջախջախումն, փշրումն, քակտումն. կոտրիլը,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳՆԴԱԿ — (ի, աց.) NBH 1 0564 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 12c, 13c գ. ԳՆԴԱԿ կամ ԳՆՏԱԿ. σφαῖρα, σφαιρίον sphaera, globus, globulus, palla, pila Գունտ փոքրիկ. բոլորակ լի, իբրու կծիկ կամ բլիթ կամ կոշտ եւ կունտ մարմին …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԾԱՅՐ — (ի, ից.) NBH 1 1005 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 13c, 14c գ. ἅκρον summitas, extremitas. ծագ. եզր. կատար. սպառուած. սկիզբն, կամ կատարած. վերջք տարածութեան. ծար, ճոթ. ... *Ծայր, կամ ծայրք ձեռին, ոտին,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.