ԲՂԽԵՄ

(եցի.) NBH 1-492 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c ն. եւ չ. ԲՂԽԵՄ կամ ԲԽԵՄ. Ծագել, ծագիլ՝ ըստ նմանութեան բազում իրաց. ʼի դուրս բերել, բերիլ՝ ո՛ր եւ է օրինակաւ. որում հանգէտ ընդհանուր նշանակութամբ չի՛ք յայլ լեզուս. զի ըստ տեղւոյն այլեւայլ բառք հանգիտանան: Արմատն ʼի հյ. է՝ Բուղխ կամ բուխ՝ ʼի յանգս բարդութեան. (լծ. եւ ուղխ, ուխ. որպէս եւ բողբոջ, բոյս, բոյր կամ բուրումն. իսկ ի յն. բիղի. թ. բունղար, այսինքն աղբիւր. եւ յն. ֆի՛օ, վլասդա՛նօ. լտ. բու՛լլուլօ. թ. ֆիլիզ. եւ եւս թ. պուղ, բուխար. լտ. է պու՛լլիօ եւն. որպէս տեսցի յառաջիկայս:) ԲՂԽԵԼ. որպէս βλαστάνω, ἑκβλαστάνω pullulo, germino Ընձիւղել, բողբոջել. բուսցնել, բուսնիլ. ... *Բղխեսցէ երկիր զբանջար խոտոյ: Նորատունկ բղխեսցեն: Ծնցի, եւ բղխեսցէ. եւ այլն: *Որ զհայրածինն բղխեցեր զծաղիկ: Բղխեցեր յարմատոյն յեսսեայ ծաղիկ վայելուչ. Շար.: ԲՂԽԵԼ. προσφέρω, ἑξάγω, ἁναφέρω, ἁνατέλλω profero, produco, educo եւն. Յառաջ բերել, ʼի դուրս բերել. *Բղխէ (ʼի սրտէ) զբարի ... բղխէ զչար: Ի շրթանց բղխէ զիմաստութիւն: Բղխեսցէ երկիր զողորմութիւն, եւ զարդարութիւն առհասարակ բղխեսցէ: Բղխեաց երկիր նոցա մուն. եւ այլն: ԲՂԽԵԼ. ἑρεύγομαι eructo Ի վեր բերել. ʼի վեր տալ ուղխօրէն. (որպէս զգայռելով, ըստ յն.) *Բղխեցից զծածկեալսն ʼի սկզբանէ աշխարհի: Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս կամ զբանս, զօրհնութիւնս: Յիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն: Օր աւուր բղխէ զբան: Յամենայնէ՝ զոր ջուրքն բղխիցեն: Բղխիցէ գետդ գորտ: Բղխեաց գետն բազմութիւն գորտոց. եւ այլն: *Ըռնգունք մեր բղխեցին՝ զխաղաւարտ մահաբերին. Գր. տղ. յերուսաղէմ.: ԲՂԽԵԼ. ἁποστάζω destillo Ծորել. կաթեցուցանել. կաթեցնել. *Բղխեսցեն լերինք զքաղցրութիւն: Շրթունք բղխեսցեն զշնորհս. եւ այլն: Մանաւանդ՝ ῤέω ruo, fluo, βρύω emano, ἑκβλύζω effluo, scaturio, ἁνομβρέω effundo more imbris Հոսեցուցանել. զեղուլ. յորդել. աղբերացուցանել. վազցնել. ... *Երկիր՝ որ բղխէ զկաթն եւ զմեղր: Աղբիւրք բղխեսցեն ջուրս: Միթէ աղբիւր ʼի միոյ ականէն բղխիցէ՞ քաղցր եւ դառն: Արտեւանունք ձեր բղխեսցեն ջուր. եւ այլն: *Ոչ եղիցի աղբիւր՝ ոչինչ բղխելով. Կիւրղ. գանձ.: *Արկածից չարեաց, զոր ժամանակն այն աղբերաբար բղխեաց. Փիլ. իմաստն.: *Յորմէ եւ զայլսն բղխեաց առաքինութիւնս. Փիլ. բագն.: *Բղխեսցէ հոգիս վտակս արտասուաց. Նար. ՟Կ՟Ե: Եւ Հոսիլ. յառաջագայիլ. խաղալ. յորդիլ. ծորիլ. ցայտել. աղբիւրանալ. բխալ, վազել. ... *Բղխել աղբերաց ջուրց: Գետք բղխեսցեն: Ջուրք բղխեսցեն: Բղխեսցեն քեզ ջուրք քո ʼի քումմէ աղբերէ: Աղբիւր ջրոյ բղխելոյ ʼի կեանսն յաւիտենականս. Եհար զվէմն, եւ բղխեցին ջուրք: Ջուր բղխեաց: Ուր վտակքն ջրոց եւ աղբիւրք անդնդոց բղխեն ընդ դաշտս եւ ընդ լերինս: Գետ բղխեալ, եւ աղբիւր կենաց: Գինեաւ հնձանք քո առաւել եւս բղխեսցեն: Շտեմարանք նոցա լի են, եւ բղխեն ʼի միմեանս. եւ այլն: *Հոծեալ պատերազմունքն՝ ամենեքեան ʼի միոջէ աղբերէ բղխեցին ցանկութեան. Փիլ. ՟ժ. բան.: *Ասին դկղաթայ եւ արածանւոյ աղբիւրքն բղխել ʼի հայոց լերանցն. Փիլ. լին. ՟Ա. 12: *Զիա՞րդ բղխէր ինձ խառնելին միշտ կենդանութեան. Ոսկ. յաւագ երկուշաբթի.: ԲՂԽԵԼ. ἑξέρχομαι exeo, egredior Արտաքս գալ. բուսանիլ. շառաւիղել. վերընձիւղիլ. *Բղխեսցէ գաւազան յարմատոյն յեսսեայ: Ի նոցանէ բղխէր արմատ չարի՝ շառաւիղ դառնութեան. եւ այլն: *ԱՅսօր բղխեաց յարմատոյն յեսսեայ. Շար.: ն. եւ չ. ԲՂԽԵԼ. ἁναζέω ferveo, ebullio, ὅζω, ἁπόζω oleo Ի վեր եռալ. եւ Բուրել. ն. եւ չ. *Մինչեւ յաչաց անտի անօրինին եռանդն որդանց բղխեալ սորսորիլ. ՟Բ. Մակ. ՟Թ. 9: *Բղխեաց ʼի նմանէ հոտ մահու. Եղիշ. ՟Ե: *Բղխէ զծուխ չարութեանն. Լմբ. ստիպ.: ԲՂԽԵԼ. որպէս Ծնունդ Որդւոյ. *Ընդ ծնողին է մշտնջենաւորակից ʼի նմանէ բանն՝ որպէս յաղբերէ ʼի հայրական էութենէ բղխեալ. Կիւրղ. գանձ.: *Ակն աղբերն ʼի հօրէ բղխեալ բանն. Համամ առակ.: *Բանն ճշմարտութեան բղխեալն ʼի հօրէ աղբերաբար. Յհ. իմ. եկեղ.: *Զծննդենէն ճառել կամելով՝ բղխել զնոյնվերակոչէ. Վահր. հմբ.: *Այս բան (որդին) իսկութիւն եւ մշտնջենաւորութիւն է ʼի նորին հօր զօրութենէ առանց իրիք (ախտի) բղխեալ. Ոսկ. յհ. ՟Ա. 3: ԲՂԽԵԼ. որպէս Ելումն հոգւոյն սրբոյ. ἑκπορεύομαι precedo *Որ ʼի հարաշարժ ʼի յաղբերէն յառաջ բղխեալ անհատաբար ʼի յարդւոյ տիրապէս սուրբ հոգին: Որ ʼի հայրական իսկութենէն յառաջ բղխեալ աղբիւր լուսոյ. Շար.: *(Հոգին սուրբ) աղբիւր մշտական՝ բղխեալ յարական՝ յերկուց միական, յակնէ հայրական՝ գետէ ծննդական՝ ծով ծաւալական. Գանձրն.: Իսկ Կոչ. ՟Ժ՟Ե. *Հոգին ուր կամի՝ բղխէʼʼ. իմա՛ ըստ յն. շնչէ: *Եթէ յառաջ խաղալ, եւ եթէ բղխել, եւ եթէ ելանել ոք ասիցէ, ʼի ճշմարտութենէն ոչ սխալէ. Լմբ. հանգ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ԲՂԽԻՄ — (եցայ.) NBH 1 493 Chronological Sequence: Unknown date, 15c կ.ձ. Դուն ուրեք վարի առ նախնիս. Տ. ԲՂԽԵՄ. *Իսահակ յանապատացեալ արգանդէ բխեցաւ տունկ հոգի, որ ʼի քէն բըխի՝ անսպառելի. Գանձ.: եւ Մխ. ապար. եւ այլք յետինք …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.