ԲՈՎԱՆԴԱԿԵՄ

(եցի.) NBH 1-506 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c, 14c ն. περιέχω, περιλαμβάνω comprehendo, contineo Զբովանդակ լրիւ պարփակել. պարագրել, ամփոփել, տեղեաւ, կամ մտօք. մէջը առնել, սըղմցնել. Տե՛ս եւ ԲԱՒԱՆԴԱԿԵԼ. *Զամենայն բովանդակէ, ոչ յումեքէ բովանդակ որդին Աստուծոյ՝ որպէս զԱստուած հայր իւր. Աթ. ՟Ը: *Ոչ եթէ սահմանք ինչ զաստուածականն բովանդակեցին, որով լին է ամենայն, եւ է յամենայնի, եւ ʼի վերայ ամենայնի: Վասն մեր էջ ʼի չքաւորութիւն, եւ ամփոփեցաւ ʼի մարմին, բովանդակեցաւ ճշմարտութեամբ ʼի մարմնին. Ագաթ.: *Անմարմին բնութիւն ʼի տեղւոջ ոչ բովանդակի. Սարգ. ՟բ. պ. ՟Բ: *Որ ինձ անթիւն է, օրհնեալդ քում ձեռին բովանդակեալ է. Նար. ՟Ծ՟Է: *Բանիւ բովանդակել: Ընդ գրով բովանդակել. Փարպ.: ԲՈՎԱՆԴԱԿԵԼ. συνίστημι constituo Ի մի վայր բերել զբովանդակն. հաւաքել. ժողովել ʼի մի, գումարել. ժողվել. ... *Զօր կազմեցին, եւ գունդ բովանդակեցին. ՟Ա. Մակ. ՟Բ. 44: *Գունդս կազմել, եւ զօրս բովանդակել, գումարել զզօրս աղուանից եւ վրաց. Ագաթ.: *Որով բովանդակեաց ʼի միասին զաստուածեղէն զօրութեանցն զգերազանցութիւն. Շ. բարձր. որ բերի եւ ʼի ՟Ա եւ ՟Գ նշ: ԲՈՎԱՆԴԱԿԵԼ. ἁνακεφαλαίομαι in summam redigo, perficio Վերածել ʼի մի ինչ գլխաւոր. գլխաւորել. յանգել. կնքել. *Բովանդակել զամենայն Քրիստոսիւ, որ ինչ յերկինս, եւ որ ինչ յերկրի, ʼի նոյն. Եփես. ՟Ա. 10: *Եւ եթէ այլ ինչ պատուիրան է, յայն բան բովանդակին, եթէ սիրեսցե՛ս զընկեր քո իբրեւ զանձն քո. Հռ. ՟Ժ՟Գ. 9: *Բովանդակի ʼի մահն. Վրդն. թուոց.: ԲՈՎԱՆԴԱԿԵԼ συντελέω, ἁναπληρόω, περαιόω perficio, consummo, compleo, finio, termino Զբովանդակն ʼի գլուխ հանել. կատարել լիով եւ անթերի. եզերել, վճարել, աւարտել. լմնցնել, վերջացնել. ... *Բովանդակեցէ՛ք զգործն ձեր ըստ հանապազորդ սակին: Ընդէ՞ր ոչ բովանդակեցէք զսակ աղիւսոյն ձերոյ. Ել. ՟Ե. 13. 14: *Յորժամ բովանդակիցէք զարդիւնս երկրին, տօնեսջի՛ք տեառն զեօթն օր. Ղեւտ. ՟Ի՟Գ. 39: *Բովանդակեաց զվարդապետութիւնս առաջին առելոց խմբացն. Խոր. ՟Գ. 60: *Յեղյեղմամբ բանիս ... բովանդակեցից առ քեզ զխորհրդական պատմութիւն հարկիս. Արշ.: *Եհան մինչեւ առ Ադամ, եւ ասաց, բայց Ադամ յԱստուծոյ, եւ բովանդակեաց. Եւս. պտմ. ՟Ա. 7: *Յառաջ քան զհունձս, յորժամ բովանդակեսցի ծաղիկն. Ես. ՟Ժ՟Ը. 5: *Բովանդակեցաւ ամենայն գործն. ՟Գ. Թագ. ՟Է. 51: *Ամենայն լուսաւոր վարք՝ հաւատովք բովանդակին. Յճխ. ՟Ժ՟Ա: *Բովանդակեալ աւարտեցաւ. Պիտ.: *Ի սա (այսինքն ʼի Շմաւոն) գիրք մակաբայեցւոց բովանդակին: Որովք բովանդակին ամք ՟Լ՟Զ: Եւս. քր. ՟Ա: *Մեռոն աւարտ ʼի վերայ եկեալ բովանդակի. Յհ. իմ. ատ.: ԲՈՎԱՆԴԱԿԻԼ. պէսպէս առմամբք, որք վերածին ʼի նախանշանակեալ միտս. *Զի մի՛ երկուց եւ երից միայն բովանդակեսցի ողորմածացն ողորմութիւնʼʼ. այսինքն ամփոփեսցի. Երզն. մտթ.: *Յաճումն կատարելութեան բովանդակեալքʼʼ. այսինքն հասեալք, լրացեալք. Փարպ.: *Յոլով իջանեն յասպարէսն, բայց ոչ յոլով պսակին, այլ ʼի մի բովանդակի այնʼʼ. այսինքն ʼի մին գլխաւորի. զի մի ոմն առնու զպսակն. Ոսկ. ՟ա. կոր.: ԲՈՎԱՆԴԱԿԻԼ. իբր Բաւական լինել. բաւել. զօրել. *Այլ եւ ոչ Պետրոս ոք բովանդակի ասել. Յճխ. ՟Ի՟Բ. ձ. ուր տպ. կարէ ասել:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.