ԱԶԳ

(ի, աւ կամ ով. աց, օք.) NBH 1-0007 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. γένος, γενεά, ἕθνος , genus, generatio, gens. Սեռ կենդանեաց, որ է միատեսակ, եւ անբանից՝ որ են բազմատեսակ. ճինս. ըստ այսմ ասի. *Ազգ մարդկան: Ազգ հողեղինաց: Ազգ ազգք կենդանեաց անբանից. եւ այլն: ԱԶԳ. Ազն. զարմ եւ զաւակ սերեալ ʼի միոյ ʼի նախնեաց. ծնունդք միոյ նահապետի առաջնոյ. միլլեթ ըստ այսմ ասի. *Փիւնիկ ասորի յազգէ: Կղզիք ազգաց: Ազգ եբրայեցւոց: Ազգ հայոց: Ազգ յունաց, եւ այլն: *Մանեթովս այր եգիպտացի յազգէ. Եւս. քր. ՟Ա: *Այր մի երէց՝ աղուան ազգով. Կորիւն.: ԱԶԳ. Ցեղ եւ տոհմ սերեալ ʼի նմին ազգի ʼի մասնաւոր ցեղապետէ. ճետ, սօյ, ճէտտ. *Որդիք Յակոբայ ազգք երկոտասան: Իշխանք ղեւտացւոց ըստ ազգս իւրեանց. Ծն.: Ել. եւ այլն: *Յազգէն սիւնեաց. յազգէն արծրունեաց. յազգէն Մամիկոնէից. եւ այլն: Եղիշ. ՟Ը: *Հզօր է ʼի հօրէ ազգ՝ քան ʼի մօրէ. Մխ. առակ. ՟Ճ՟Ե: *Որ ʼի նմանէ ծնեալ ազգ՝ լինել յանուն նորա կոչմամբ Բագրատունի: Զինքն փոխանակ ծնողին սահմանելով՝ ազգ զնա սերէ յանուն հօրն. Խոր. ՟Բ. 3. 87: *Եւ դու գերի ազգով յերեր. Շ. եդես.: ԱԶԳ. Տուն, ազգատոհմ. ծնունդք եւ սերունդք ʼի միոյ հաւէ կամ նախահաւէ. արեանառու ազգականք իրերաց. սինսիլէ, խըսըմ, ագրապա, սօյ սօփ *Եղբայր իմ իսկ ես՝ ʼի բարի եւ յազնուական ազգէ: Յարմատոյ եւ յազգէ մեծամեծաց ես, եղբայր: Ոչ ոք է յազգի քում, որոյ կոչի անուն Յովհաննէս. եւ այլն: *Ազգ ʼի բազումս բաժանի. յեղբայր եւ ʼի քոյր, եւ ʼի քեռի, եւ կամ որք միանգամ ասին յարենէ քումմէ. Երզն. քէր: *Հայէր մուրթքէ ընդ սաւուղ ազգ իւր. Մծբ. ՟Գ: *Կնաւ եւ որդւովք եւ ազգաւ կորուսանեմ. Փարպ.: ԱԶԳ. Յաջորդք նոյն տան. սերունդ որդւոցն եւ թոռանց. պորտ. *Ի չորրորդում ազգի դարձցին այսրէն: Ետես Յովսէփ զորդիս Եփրեմի մինչեւ յերրորդ ազգ: ՅԱբրահամէ մինչեւ ʼի Դաւիթ ազգք չորեքտասան. եւ այլն: *Ի յիշատակ թողուլ զայս քեզ, եւ որ զկնի քոյինքն են գալոց ազգք. Խոր. ՟Ա. 1: ԱԶԳ. Փոփոխութիւն մարդկան հին եւ նոր ժամանակաց. դար. ժամանակ. ատեն. զէման. *Նոյ այր արդար կատարեալ էր յազգի անդ իւրում: Ազգ գայ, եւ ազգ արթայ: Ազգէ յազգ պատմեսցի: Ազգաց յազգս երկիւղածաց իւրոց: Յետ բազում ազգաց այցելութիւն եղիցի նոցա: Յարքունուստ լիցի, որպէս ընդ առաջին ազգսն. եւ այլն: *Յետ քսան եւ ինն ազգաց: Յազգս հարցն եւ ʼի ծնունդս նոցա: Առ մերով ազգաւս. Եզնիկ.: Նար. ՟Թ: Ոսկ. մտթ.: *Յիսկզբանցն մերոց ազգաց մինչեւ ցայժմուսս. Խոր. ՟Ա. 2: ԱԶԳ. Ժողովուրդ. ամբոխ. մարդիկ. խալգ, ատամ. *Յամենայն երկրին եգիպտացւոց, յորմէ հետէ եղեալ էր ʼի վերայ նորա ազգ. Ել. ՟Թ. 24: *Ելցէ եւ զօրասցի ʼի վերայ նորա սակաւ ազգաւ. Դան. ՟Ժ՟Ա. 23: ԱԶԳ. Վիճակ մարդկան. կարգ. դաս. պէօլւկ, պապէթ, գըսմ *Եկեալ հասանէին հանդերձ ամենայն քահանայական ազգաւն: Վատթարս ʼի յազգս հրաւիրելոց: Այնպիսի են ամենայն ազգք արդարոց: Պատուէր տամք եւ կանանց ազգի: Ազգ ծառայից, կամ ծառայական: Ազգ երկրագործաց. Խոր.: Նար.: Սարգ.: Շ. եւ այլն: ԱԶԳ. Հեթանոսք. օտարազգիք. այլազգիք. բարբարոսք. ազգք եւ ազինք՝ արտաքոյ իսրայէլացւոց. շիւուպ, փութփէրէսթլեր *Ոչ այսպէս արար ամենայն ազգաց տէր: Ցրուեալ զնոսա ըստ ազգս: Ի նախատինս ազգաց: Զամենայն ազգս՝ զոր արարեր: Ազգի օտարոտւոյ. եւ այլն: Սեռ եւ տեսակ ամենայն իրաց. որիշ որիշ պէսպիսութիւն. պապէթ, սօյ, դիւրլիւ, նիվ *Այս ազգ (դիւաց) ոչ ելանէ՝ եթէ ոչ աղօթիւք եւ պահօք: Ուռկանի արկելոյ ʼի ծով եւ յամենայն ազգաց (ձկանց) ժողովելոյ: Ճագար ազգ անհզօր: Սերմանել սերմն ըստ ազգի: Կենդանի ըստ ազգի: Գազանս երկրի ըստ ազգի. թռչունս թեւաւորս ըստ ազգի: Ազգ լեզուաց. եւ այլն: *Միոյ միոյ (ʼի կենդանեաց) ըստ իւրաքանչիւր ազգաց անուանս յօրինէր. Եզնիկ.: *Ազգաւ ոչ ունին կցորդութիւն ընդ միմեանս փայտ գիտութեանն եւ խաչս. Շ. բարձր.: *Ո՛ր ազգ յիշմանց բերցէ զողբս, զայն յիշեսցես. Վրք. հց. ՟Դ: *Յորժամ տեղի գտանիցեն ʼի մեզ նետք նորա, յա՛յլ ազգ զախորժակսն շարժեն. Խոսր.: ԳԻՐՔ ԱԶԳԱՑ, է Գիրք Դատաւորաց դատողաց զազգն Իսրայէլի. *Մեկնութիւն գրոց ազգաց: Ի սկիզբն գրոցն ազգաց. Եփրեմ. մեկն. դատ.: ԱԶԳ ԱԶԳ, կամ ԱԶԳՔ ԱԶԳՔ. Այլ եւ այլ, կամ բազում մարդիկ. եւ պէսպէս սերունդք հետզհետէ. սօյ սօյ *Երթային վիրաւորք ազգք ազգք յարանց. Ողբ. ՟Դ. 9: *Որք յուսացեալ են ըստ ազգս ազգս իւրեանց՝ ոչ տկարասցին. ՟Ա. Մակ. ՟Բ. 61: *Կոծեսցի երկիր ըստ ազգս ազգաց առանձինն. Զաք. ՟Ժ՟Բ. 12: *Ի ձեռն սրբոց քոց, որք յազգս ազգս իւրեանց հաճոյ եղեն քեզ. Բուզ. ՟Բ. 24: *Ժողովեալ ազգ ազգ յընտրելոց զօրաւորաց. Արծր.: *Ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս քո: Ազգաց յազգս. եւ այլն: *Ազգէ յազգ երդմամբ հաստատեաց զքահանայութիւնն. Եղիշ.: *Ազգաց պատմի յազգս. Պիտ. *Ընկալան անուն բարի յազգս յազգս իւրեանց. Փարպ.: Կամ Ազգի ազգի տեսակք իրաց. տիւրլիւ տիւրլիւ, պապէթ պապէթ *Զազգ ազգ սերմանցն սերմանեն: Զազգս ազգս բուսոց եւ տնկոց. Խոսր.: *Ազգք ազգք չարութեան. Ոսկ. յհ.: *Ամենայն ազգք ազգք մեղաց. Կոչ. ՟Ժ՟Զ: Իսկ Հռ. ՟Ժ՟Բ. 6. *Ունիմք մեք շնորհս՝ ըստ շնորհացն որ տուեալ են մեզ՝ ազգս ազգս. Իմա՛ իբր ած. ազգի ազգիս. յն. շնորհս զանազանս: ա. ԱԶԳ. ա. Իբրու զբարդիչ յանգքս, պիսի, պէս գունակ, տեսակ, օրինակ. զ՟Թ Ամենայն ազգ. ո՛ր եւ իցէ ազգ. այլ եւ այլ ազգ. մի ազգ. այս ինքն ամենապիսի, ամենակերպ, ազգի ազգի, միօրինակ. *Խնդրեսցէ Աստուած ʼի նմանէ զամենայն ազգ առաքինութիւնս: Եթէ անկանի մարդ յոր ինչ եւ իցէ ազգ փորձութիւն մեղաց. Վրք. հց. ՟Դ. ՟Զ: *Զբազումս կորոյս ջրով եւ հրով, եւ այլ եւ այլ ազգ պատուհասիւք. Յճխ. ՟Զ: *Լցայ ամենայն ազգ աղտեղի մեղօք. Մարաթ.: *Մշակն եթէ այսպէս եւ կամ այնպէս կորուսանիցէ զսերմանսն, մի ազգ (յն. միօրինակ, կամ նմանապէս) սուգ առնու: Ամենեցուն մի ազգ ետ զիշխանութիւնն. Ոսկ. մտթ.: *Եւ ա՛յլ եւս ազգ (այս ինքն այլազգ եւս): Ոչ մի ազգ երեւէր ամենեցուն, այլ՝ այլ ազգ: Տե՛ս զազգ ազգ պատուիրանս. Ոսկ. ես.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ՏԵՍԱԿ — (ի, աց.) NBH 2 0866 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c գ. εἷδος species, forma, facies, status. Տեսիլ կերպարանաց. երեւոյթ եւ հանգամանք իրական առարկայի. տեսք, կերպարանք. *Տեսակ (կամ տեսիլ) նորա իբրեւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅԼԱԶԳ — ( ) NBH 1 0084 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 11c, 12c ա. այլազգ կամ Ա՛ՅԼԱԶԳ Նոյն ընդ ԱՅԼԱԶԱՆ. Ա՛յլ. ἔτερος, ἅλλος, ἅλλο aliud, diversus, alius *Ոչ ոք ʼի թագաւորաց այլազգ ինչ սկիզբն կալաւ լինելոյ: Ոչ այլազգ ինչ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՃԱՅ — (ի, ից.) NBH 2 0168 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 13c գ. Ազգ ազգ հաւուց թռչնոց կարկաչողաց ճա՛, ճա՛կ: Նախ ի սուրբ գիրս որպէս ռմկ. չայլագ. λάρος larus, gavia (լծ. ընդ ճայ). Ուրուր կամ որոր, ցին. (եբր. զաֆախ ). *(զբու, եւ զճայ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳՐՈՀ — (ի, ից.) NBH 1 0587 Chronological Sequence: 10c, 13c, 14c գ. ԳՐՈՀ գրի եւ ԳՐՈԽ. պ. գիւրուհ, կիւրուհ. Ժողովուրդ. ամբոխ. ազգ. ... *Ի հայկականս գրոհի: Թորգոմեանս գրոհի: Գրոհի մերոյ: Մերոյս գրոհի: Հայրենի գրոհի: Գրոհք թշնամեաց. Յհ. կթ.: *Զհետեւակազօր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԽԱՌՆԻՃ — (նըճի, ճաց.) NBH 1 0928 Chronological Sequence: Early classical, 10c, 13c գ. βροῦχος bruchus. Ազգ մանր մարախոյ. որ եւ ասի ԽԱՐԱԳՈՒԼ, ՋՈՐԵԱԿ. (յն. լտ. Վռու՛խօս. պռուքուս, զոր Մենինսքի համարի՝ պօգ պեօճեյի, որ է ազգ բզէզի.) *Ասաց, եւ եկն մարախ, եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏՈՒՆ — (տան, տամբ, տանց, տամբք.) NBH 2 0891 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c, 13c գ. οἵκος, οἱκία, οἵκημα , οἵκησις, οἱκίσκος domus, habitatio, habitaculum, aedes, aedificium. (լծ. լտ. տօմուս ի յն. տօ՛մոս, որ եւ ՏԱՆԻՔ.) …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԵՆԱՅԱՐԴԱՐ — ( ) NBH 1 0064 Chronological Sequence: Early classical, 10c, 12c ա. Ուր իցէ ամենայնիւ բարեկարգ յարդարումն. բարեձեւ. կարգաւոր. օրինած, ըռինտ. ... *Ամենեքին ամենայարդար իմաստութեամբ Արարչին կան յիւրաքանչիւր սահմանի. Վեցօր. ՟Է: *Ախորժակաց հոգւոյն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅԼ — I. (ոյ, ում, յայլմէ, լով, լոց, լովք.) NBH 1 0082 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 15c ա. Նոյն ձայն է եւ յն. լտ. տճկ. ա՛լլոս, ա՛լիուս, իլ, էլ. ἅλλος, λη, λο alius, ia, iud, λοιπός, ἑπίλοιπος… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐՄԱՏ — (ոյ, ոց.) NBH 1 0368 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c գ. ῤίζα radix որ եւ ԱՐՄ. Ստորոտ բուսոց եւ անկոց՝ յերեսաց երկրէ մինչեւ ցխորս հողոյ հանդերձ մանր թելիւք. կոճղ կամ ստորին բունն, եւ մազմզուկքն կամ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐՄԱՒ — (ոյ, կամ ու, ոց.) NBH 1 0369 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 15c գ. δάκτυλος dactylus, φοίνιξ fructus palmae Պտուղ քաղցահամ յոյժ մատնաձեւ՝ ցորենագոյն կարմիր. ամբրաւ, ամրաւ .... Գաղիան. եւ ի Բժշկարանս. ուր յիշի եւ ԿՈՓ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.