ԱՄՕԹ

(ոյ, ով, ամօթս, զամօթս.) NBH 1-0077 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. αἱσχύνη, ἑντροπή pudor, verecundia Կիրք ամաչելոյ. (որպէս յաղաչելոյ՝ աղօթք, յարածելոյ՝ արօտ.) շառագունութիւն դիմաց. պատկառանք՝ հանդերձ նշաւակութեամբ անձինն, կամ ընդ նախատինս իւր. խայտառակութիւն. ... *Է ամօթ՝ որ ածէ ʼի վերայ զմեղս, եւ է ամօթ՝ որ ածէ զփառս եւ զշնորհս. Առակ. ՟Ի՟Զ. 11: *Ամօթն՝ բանական հոգւոյ է կիրք: Ամօթն մեծ է քան զերկիւղն. Լմբ. սղ.: *Ամօթն է երկիւղ ʼի վատթար ինչ գործոյ. եւ այսու տարբերի խորշումն յամօթոյ. քանզի ոմն ամաչեաց՝ յորոց ինչ գործեացն, իսկ ոմն խորշեալ երկնչի՝ զի մի՛ անկցի յանփառութիւն ինչ. Նիւս. բն. Ի: *Բորբոքեսցին ամօթով իւրեանց: Ամօթ կրեսցեն յուսացեալքն ʼի քաղաքս եւ յինչս: Թշնամիք նոցա զգեցցին զամօթ: Կրեսցեն զամօթ: Ամօթ երեսաց իմոց ծածկեաց զիս: Հեղեր զնովաւ զամօթ: Արկցեն որպէս կրկնոց զամօթ իւրեանց զիւրեամբք: Թշնամեաց նորա զգեցուցից զամօթ: Ամօթ հօր որդի անմիտ: Խայտառակեալ զամօթ եգիպտացւոցն: Եղիցի ձեզ թիկունք փարաւոն յամօթ: Զերեսս անանկաց լի առնէք ամօթով: Պոռնկութիւն քո յամօթ լինիցի քեզ: Ամաչեցէ՛ք զամօթ մեծ: Գնասցեն ամօթով: Զերեսս իմ ոչ դարձուցի յամօթոյ ընդ երեսս թքանելոյ: Առ ամօթոյ ձերոյ ասեմ. եւ այլն: *Առանց ամօթոյ եւ պատկառանաց կալ առաջի մեծութեան քո. Ագաթ.: *Ինձ ամօթ եւ պատկառանս. Նար.: *Առ բազումս քան զերկիւղն Աստուծոյ առաւել զօրէ ընկերակցացն ամօթոյ երկիւղ. Շ. ընդհ.: *Ամօթ յանձին ունել. Ոսկ. Եփես: *Ամօթով քով մեծաւ լի եմ. Կլիմաք.: *Մեռելոց զի՞նչ փոյթ է վասն ամօթոյ. Վրք. հց.: Անսովոր է հոլովս. *Առ ամօթի եւ ակամայ կամօք առ ճաշակեաց. Ճ. ՟Ա.: *Դարձան մեղաւորք առ ամօթի (այս ինքն յամօթ) թլփատելոցն. Եփր. համաբ.: *Յամօթի եղեալ՝ խոստովանին ակամայ, թէ մատն Աստուծոյ է. Սանահն.: ԱՄՕԹ. Որպէս գործ ամօթոյ եւ խայտառակութեան. ամօթալի եւ զզուելի ինչ. գարշութիւն. ... αἱσχημοσύνη turpitudo *Յայտնեսցի ամօթ պոռնկութեան քո. Եզեկ. ԺԶ. 36: *Մարգարէք ամօթոյ (աստարտայ գարշելւոյ): Յայտնեսցի ամօթ քո. ՟Գ. Թագ. ԺԸ. 25: Ես. ԽԵ. 3: *Ո՞րպէս հնար է գործել զամօթս առաջի դոցա. Վրք. հց. ՟Ժ՟Ա: *Ոչ գոյ առանց ամօթոյ յամօթոյ զերծանիլ. Կլիմաք.: ԱՄՕԹ. Նախատինք. թշնամանք. *Ամօթ արարին ժողովրդեանն Դաւթի: Յանձն առ զխաչն, արհամարհեաց զամօթ. ՟Բ. Թագ. ՟Ժ. 6: Եբր. ՟Ժ՟Բ. 2: *Համբերեսցէ ամենայն ամօթոյ եւ պատկառանաց: Եւ ո՛չ փոքր ինչ նախատինս եւ ամօթս կրեմք վասն նորա. Վրք. հց.: ԱՄՕԹ. Ամաչելի լրբութիւն անամօթից. *Սքանչանամ, որո՞վ ամօթով դու առաջի թագաւորիդ շաղփաղփիս. Ճ. ՟Ա.: ԱՄՕԹ, ԱՄՕԹՔ, ոց. որ եւ ԱՄՕԹՈՅՔ. αἱδοίον, αἱδοία pudenda Ամօթալի անդամք. առականք, եւ երաստան. առջեւը, ետեւը. ... *Ղենջեակ է, որ յամօթոցն ծածկոյթ. Փիլ. քհ. ՟Ա: *Ծածկեսցեն զամօթս իւրեանց. Ագաթ.: *Զխեղ անդամ ամօթոյն անակնածելի ցուցանէ (աղքատն). Մանդ.: *Բանալ զսրունս, զի յայտնեսցի ամօթ նորա: Ի կարել զտերեւս թզենւոյն, որով ծածկել կարծէին զամօթս իւրեանց. Արշ. ԻԷ: *Յերաստանսն ... յամօթս մարմնոց իւրեանց առին զհարուածսն (այլազգիք): Լմբ. սղ.: ԱՄՕԹ ՀԱՄԱՐԵԼ. Իբրեւ ամօթալի ինչ անձին՝ կամ անարգ համարել. ամօթ սեպել, խպնելու՝ ցած բան սեպել. *Որ ոք ամօթ համարեսցի զիս եւ զբանս իմ: Ապա թէ ոք ամօթ համարեսցի վասն կուսին իւրոյ. Մրկ. ՟Ը. 38: ՟Ա. Կոր. ՟Է. 56: ՅԱՄՕԹ ԱՌՆԵԼ. ԱՄՕԹՈՎ ԱՌՆԵԼ. ԸՆԴ ԱՄՕԹ ՀԱՐԿԱՆԵԼ. αἱσχύνω, καταισχύνω pudefacio, pudore affico Ամաչեցուցանել. խայտառակել. ամչցնել, խպնեցնել, խաղք ընել. ... Առակ. ԻԹ. 15: ՟Ա. Թագ. ԺԳ. 4: Յովէլ. ՟Ա. 12: Սղ. ՟Ժ՟Գ. ՟Խ՟Գ. ՟Ճ՟Ժ՟Ը: ՟Ա. Կոր. ՟Ա. ՟Ի՟Է. եւ այլն: *Ամօթով առնէ զբերօղն, եւ տրտում. Վրք. հց.: *Եւ զմիւսն ընդ ամօթ հարեալ կորացուցանէ. Վեցօր. ՟Ը: ՅԱՄՕԹ կամ ՅԱՄՕԹԻ ԼԻՆԵԼ. ԶԱՄՕԹԻ կամ ՅԱՄՕԹԻ ՀԱՐԿԱՆԻԼ. ԱՄՕԹՈՎ ԼԻՆԵԼ, ԿԱԼ. καταισχύνομαι pudefio, erubesco, pudore afficior Ամաչել. պատկառիլ. զգենուլ զամօթ. ամօթ կրել. խայտառակիլ. խպնիլ, խաղք ըլլալ. ... Սղ. ՟Ի՟Դ. ՟Լ. ՟Ծ՟Բ: Երեմ. ՟Զ. ՟Ժ. ՟Ժ՟Ե. 17: Ղկ. ՟Ժ՟Գ. 17. եւ այլն: *Յամօթի եղեալ՝ խոստովանին ակամայ, թէ մատն Աստուծոյ է. Սանահն.: *Զահի զամօթի հարեալ՝ անկաւ ʼի վերայ երեսաց իւրոց. Եսթ. ՟Է. 8: *Յամօթի հարան եւ զարհուրեցան: Եւ յամօթ հարայ, վասն որոյ թաքեայ. Գանձ.: *Զի մի՛ լիցի ամօթով առ բնաւորական սէրն. Լմբ. սղ.: *Թէպէտ եւ թագաւորն թողութիւն պատժոց առնիցէ, սակայն ցանգ ամօթով կացցէ. Ոսկ. եփես.: ՅԱՄՕԹԻ ԱՌՆԵԼ. Տ. ՅԱՄՕԹ ԱՌՆԵԼ. *Ընդէ՞ր արարէք զիս յամօթի. Վանակ. յոբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ԾԱՆԱԿԱՆՔ — (նաց.) NBH 1 1006 Chronological Sequence: Early classical, 5c, 7c, 8c, 10c, 12c գ. ἁσχημοσύνη ignomina, turpitudo, pudor. որ եւ ԾԱՆԱԿ, ԾԱՆԱԿՈՒԹԻՒՆ. Խայտառակութիւն մերկութեան, կամ երեւելի պակասութեան. նշանակութիւն. անարգութիւն. անտեղութիւն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄՕԹՈՅ — ( ) NBH 1 0078 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 11c ԱՄՕԹՈՅ եւ ԱՄՕԹՈՅՔ. Սեռականն բառիս ամօթ. որպէս ա. եւ գ. ամօթալի. ամաչելի. եւ ամօթալիք. ամօթանք. առականք. որ եւ ԱՄՕԹ ասի. խպնելու բան կամ տեղ, ամօթը. ... ἁσχήμων, τὰ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Զ — I. ( ) NBH 1 0708 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c Տառ բաղաձայն, եւ այն կիսաձայն ըստ բզզանաց մեղուաց՝ մանաւանդ յառաջ քան զբաղաձայնս. զորօրինակ՝ զմարդ, զնա. որ գրի եւ զընա, իբր ըզընա. զի միշտ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՕՐԻՆԱՒՈՐ — (ի, աց.) NBH 2 1035 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 12c ա. νόμιμος, νόμιος, ἕννομος legitimus, justus, aequus, debitus. Որ ինչ է ըստ օրինաց կամ ըստ օրինի. իրաւացի. վայելչական. պատշաճ. նուիրական. ... *Զկրօնսն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԲԵՂԱՅՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0002 Chronological Sequence: Unknown date, 8c, 12c գ. ԱԲԵՂԱՅՈՒԹԻՒՆ. որ գրի եւ ԱԲԵՂՈՒԹԻՒՆ μοναχισμός vita monastica Կարգ կրօնաւորութեան. հրաժարումն յաշխարհէ: *Այսքան է կարգ աբեղայութեան (կամ աբեղութեան), ոչ առեալ պատիւ եւ ոչ իշխանութիւն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԿԱՆԱՒՈՐ — (ի, աց.) NBH 1 0022 Chronological Sequence: 5c, 10c, 11c, 12c ա. Երեւելի յաչս բոլորից. նշանաւոր. անուանի. հռչակաւոր. հոյակապ. փառաւոր. ... *Զգաւառն Այրարատու զհռչակաւորն եւ զականաւորն: Եւ զայլ ականաւոր եւ քաջ արս: Ականաւորք ʼի խորհրդի. Փարպ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԿՆԿՈՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0027 Chronological Sequence: Early classical, 14c գ. Ամօթապարտութիւն. ամօթ. *Զակնկորութիւնն մեր անպատկառելի գործեսցէ: Թափեցաւ յակնկորութենէ. Կանոն.: Երզն. մտթ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂՕԹՔ — (թից.) NBH 1 0047 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c, 13c, 14c գ. Աղաչանք առ Աստուած. (որպէս լինի եւ յամաչելոյ՝ ամօթ. ʼի ճանաչելոյ՝ ծանօթ. յարածելոյ արօտ.) մաղթանք. խնդրուածք. պաղատանք. խօսք ընդ Աստուծոյ. եւ ուխտ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԱՉԵՄ — (եցի.) NBH 1 0052 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 11c, 12c չ. αἱσχύνομαι, καταισχύνομαι, ἑντρέπομαι pudefio, erubeso, perturbor Ամօթ կրել. զամօթի հարկանիլ. պատկառիլ. շառագունիլ. խռովիլ. ամըչնալ, խպնիլ, կարմրիլ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԵՆԱՏԵՍԱԿ — ( ) NBH 1 0067 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 12c ա. παντοδαπός omnis generis Ամենապատիկ. բազմատեսակ յոյժ. բիւրազգի. բազմադիմի. պէսպէս. ամմէն ցեղ. ... *Ամենատեսակ անկոցն սաղարթք: Ամենատեսակ կենդանիք. Արիստ. աշխ.: *Ծովացեալ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.