ԷՇ

(իշոյ, ոց, կամ ու, ուց.) NBH 1-0759 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 14c գ. ὅνος asinus Չորքոտանի խանչողական՝ անարգագոյն ʼի գրաստս, մեծականջ, տոկուն, ծոյլ, եւ անսաստ. ... *Համետեաց զէշ իւր: Նստարո՛ւք դուք այդր հանդերձ իշովդ: Էշս քսան, եւ մտրուկս տասն: Զյաւանակ իշոյն. եւ այլն: *Ձիոց եւ ջորւոց եւ ուղտուց եւ իշուց (կամ իշոց). Զաք. ՟Ժ՟Դ. 15: *Մարդիկ հնարեցան ծնուցանել ʼի ձիոց եւ յիշոց ջորիս. Եզնիկ.: *Երիվարաց եւ իշուց: Տեարք իշուցն. Ճ. ՟Բ.: Երզն. մտթ.: *Եւ Սամփսոն իշու ոսկերովքն առաքինացաւ. Եփր. ել.: *Երկան իշու. Ճ. ՟Ա. տե՛ս ԵՐԿԱՆ: ԷՇ. նմանութեամբ՝ Մեքենայ պատերազմական քառոտանի անուաւոր. որ ʼի Պտմ. աղեքս. կոչի եւ Խոյ. *Յեցուցին ʼի պարիսպն զկոչեցեալ էշսն. եւ է այս գործի մեքենայից անուաւոր, յերից երից արանց մղելով տարեալ, եւ ʼի ներքուստ կացնօք եւ սակրօք երկբերանովք եւ կտցաւոր մրճօք փորեալ զհիմունս. Խոր. ՟Գ. 28: (Իսկ ուր ասի ʼի Պտմ. աղեքս. *Պարանոցին շիշքնʼʼ. Կեչառ. գրէ. *Սաստիկ ջարդեցան պարանոցին էշքն Նեքտանեբեայʼʼ:) ԷՇ. Յենարան եւ նեցուկ վերամբարձ լարից քնարի՝ փայտեայ կամ փղոսկրեայ. էշէք. *Բերանն որպէս փանդեռն է, եւ օդն որպէս զաղիսն, զանգիկն իբրեւ զէշն, լեզուն որպէս կդընտոց. Ոսկիփոր.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.