ԱԶԴԵՄ

(եցի.) NBH 1-0009 Chronological Sequence: Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 15c ն.չ. ἁναγγέλλω, παραγγέλλω , denuncio, moneo, ἑεργέω , operor efficaciter Ազդ առնել. իրազեկ առնել. յայտ առնել. յուշ առնել. զգացուցանել. ծանուցանել. լսելի առնել. իմացնել, հասկըցնել. տույուրմագ, խապէր վէրմէք *Ազդեսջի՛ք փողով: Ազդեսցեն ուժգին: Եթէ ազդեա՞լ իցէ լուր այսպիսի. Թուոց. ՟Ժ. 9: Յես. ՟Զ. 8: Օրին. ՟Դ. 32: *Ազդէր նմա եւ զտրտունջ զարեաց աշխարհին. Եղիշ. ՟Ը: *Զողբալին եւ զզուարճալին ազդեսցէ: Մեծաւ բարբառով կենդանութիւն անմահութեան ʼի սմա ազդելով: Ազդեալ հառաչմամբ զմշտանուէրն նուագ ձայնի: Որ զողորմութեանցդ քո փողով բարբառոյ ազդէ. Նար.: *Ազդեաց նմա Յիսուս. Ոսկ. յհ. ՟Բ. 42: *Հովուացն ազդեալ աւետէին, փառք ʼի բարձունս վերերգէին. Յիսուս որդի.: կր. Իսկ կր. որպէս զգալի լինել. զգացեալ լինել. պույուլմագ *Որ ինչ ʼի զգայնոցս ազդի, այն մարմնաւոր է. եւ որ զգայնոց ոչ ազգի, անմարմին: Նուրբ է տարր հրոյ, այլ զի ջերմութեամբն ազդի մարմնոյ, մարմնաւոր է. Եզնիկ.: Եւ որպէս զգալ. *Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ, եւ ʼի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես.: ԱԶԴԵԼ. Ներգործել. ուժել. բան մը ընել, ներսը հասցնել. թէէսիր էթմէք *Ո՞ ազդեաց եւ արար զայս ամենայն. Ես. ՟Խ՟Ա. 4: *Արկին զնա ʼի բարձանց ʼի խորս, եւ ոչ ինչ ազդեաց նմա: Զգան զվնաս վտանգին, զոր ազդեն մարմնոյն: Զօդ վիրաւորելով՝ ընկերին կարծիցէ ազդել զխոցուածսն. Մծբ. ՟Բ: Նար. ՟Կ՟Թ: Լմբ. ատ.: Կամ զօրել. օգտել. ստնանել. բանի գալ. էարամագ, գէար էթմէք *Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ. Մտթ. ՟Ե. 13: *Հաւատամ ազդել քոյ կարողութեանդ առ յարութիւն եւ բժշկութիւն: Զի՞նչ ազդեսցէ փոքր խաւար՝ աւուրդ Աստուծոյ. Նար. ՟Ժ՟Է. ՟Հ՟Դ: *Ոչինչ կարաց ազդել նոցա: Նետք հրեղէնք սատանայի՝ խաւարելոցն ազդեն: Բան մեր թերեւս ուժգնագոյնս ազդեաց առ ձեզ. Եղիշ.: Խոսր.: Ոսկ. յհ.: *Երկնաւորացն աղերս՝ որ առ քեզ, հոգւոյս ազդեսցէ: Ուր դրանն բաղխել ոչինչ ազդիցէ. Նար.: Ուստի ԱԶԴՈՂ, ԱԶԴԵՑՈՂ, իբր ազդական. ազդոյ. ներգործական. զօրեղ. *Կենդանի է բանն Աստուծոյ եւ ազդող. Եբր. ՟Դ. 12: *Ազդող համարեալ բարեկամացն զայսպիսի խրատ: Պիտոյ է ինձ գործի՝ առ ամուր արձանս ձեր ազդող: Եկա՛յք կերա՛յք զհաց իմ ազդող. Խոր. ՟Ա. 26: Լմբ. ատ.: Կրպտ.: *Ազդեցող զօրութիւն. ԳԷ. ես: ԱԶԴԵԼ. Շարժել ʼի ներքուստ. շնչել. դրդել. տուն տալ. իլհամ էթմէք *Ազդեաց յօրէնսն, շնչեաց ʼի մարգարէսն: Ազդես միայն (յաստեղս), եւ նոքա ընթանան: Առ հեղիաս զօծելութիւնն ազդեաց յէուայ եւ ազայելի: Ի քէն ազդեցաւ գրել ինձ զսոսին. Նար.: *Որպէս ազդեցաւ նոցա ʼի Հոգւոյն Սրբոյ: Նա միայն գիտէ՝ որում ազդին. Եղիշ. ՟Ը: Յճխ. ՟Ժ: Կամ բախել, շարժել արտաքուստ. *Ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն: Զազդել շրթանցդ (խօսիւք). Նար. ՟Ի՟Է. ՟Խ՟Ե:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ — (ի, աց.) NBH 2 0416 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 13c, 14c ա. ἑνεργός, ἑνεργητικός activus, operativus, efficax, acer. Ունօղ զզօրութիւն ներգործելոյ. ազգողական. ազդոյ. գործօնեայ. կարօղ. հզօր. աջող. աջողակ. ուժգին. սաստիկ. կտրուկ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.