ԱՅՐԵՄ

(եցի.) NBH 1-0098 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c ն. Հրով կիզուլ՝ տոչորել եւ ծախել. էրել. ... որպէս καίω, ἑκκαίω, κατακαίω uro, exuro, comburo *Ոսկերս մարդկան այրեսցէ ʼի վերայ քո: Հուր բորբոքեալ այրեսցէ մինչեւ ʼի դժոխս ներքինս: Այրեսցէ ʼի վերայ նորա քահանայն փայտ: Հուր այրեսցէ զտունս կաշառառուաց: Այրեցից ծխով զբազմութիւն քո: Այրեսցեն զզէնս, զասպարս ʼի կրակի: Հանէ՛ք զնա (զյանցաւորն) արտաքս, եւ այրեսցի: Մորենին վառեալ էր հրով, եւ ոչ այրէր մորենին ... զի՞ է՝ զի ոչ այրի մորենին: Որ ինչ մնասցէ ʼի նմանէ յայդ, հրով այրեսջիք: Այրեսցեն զզուարակն, զորօրինակ այրեցին զառաջին զուարակն. եւ այլն: Կամ որպէս հրձիգ առնել. հրդեհել. ἑμπυρίζω incendo կրակ ձգել, կրակ տալ. ... *Այրեաց Յեսու զքաղաքն հրով: Գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քոյ: Այրեաց զօրանն: Այրեցեալ էր քաղաքն: Այրեցին ʼի հուր զսրբութիւն քո. եւ այլն: Կամ որպէս փաղաղել. լափել հրոյ. διαφλέγω, καταφλέγω exuro *Որպէս հուր զի այրէ զանտառ: Ընտանենայր բոցն, զի մի՛ այրիցէ զարձակեալ գազանսն: Զնաւսն այրեցին. եւ այլն: ԱՅՐԵԼ. որպէս լուցանել. վառել զկրակ կամ զճրագ. բորբոքել. ... καίω accendo կր. ardeo *Ի վերայ աշտանակին սրբոյ այրիցէք զճրագունսն առաջի Տեառն: Այրիցի ճրագ հանապազորդ արտաքոյ վարագուրին ʼի խորանին վկայութեան: Հուրն՝ որ այրիցի ʼի վերայ սեղանոյն. եւ այլն: *Հուր ասէ այրեսցի ʼի վերայ բագնին անշէջ: Այրել բազմակս ʼի վերայ տէրունեան աշտանակին. Փիլ. բագն.: *Զոր ունէին ʼի նիւթ ճրագի յայրել. Վրք. հց. ՟Ե: *Իմաստնոցն (լապտերք) այրէին, եւ այլոցն ոչ այրէին. ՃՃ.: *Այրիլ անաղօտ ʼի մեծախորհուրդ սրբումն սեղանիս. Նար. ՁԱ: ԱՅՐԵԼ. որպէս կիզուլ արեւու, տօթոյ, եւ գինւոյ, եւ այլն. տապացուցանել: Կր. տապանալ. տոչորիլ. συγκαίω comburo տաքցընել, գլխու զարնել. ... *Զցերեկ այրեալ լինէի ʼի տօթոյ, եւ զցայգ ʼի ցրտոյ. Ծն. ԼԱ. 40: *Յամառնային ջերմութենէն տոչորմամբք կիզեալք այրէին. Յհ. կթ.: *Գինին իսկ անդէն զնոսին այրէ. Ես. ՟Ե. 11: *Աղի ցօղով արտասուացս այրիմ. Նար. ԿԶ: ԱՅՐԵԼ. որպէս մորմոքեցուցանել կամ ճմլել եւ վառել զսիրտ: Կր. մորմոքիլ. տապիլ. նեղիլ. բորբոքիլ. խշխշցնել, խշխշալ, տաքնալ. ... παραθερμαίνω calefacio, ἑμπυρίζω incendo, προσεκκαίω inflammo, ζέω ardeo *Զի մի՛ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին, մինչդեռ այրիցի սիրտ նորա: Յամբարտաւանել ամպարշտի այրի աղքատն. Օր. ԺԹ. 6: Սղ. ՟Թ. 29: *Դու խլեցեր այրեցեր զիս. Բուզ. ՟Ե. 4: *Յոգւոց հանելով՝ ասեն. այրեն զմեզ եւ խորովեն: Այրին եւ խորովին առ սէր ընչիցն. Սարգ. յկ. ՟Ժ: *Պայթէ ասէ սիրտս, եւ այրիմ ընդ թշնամանս. Ոսկ. յհ. ՟Ա. 3: *Զի՞ մրցիս, զի՞ այրիս. Եղիշ. ՟Ա: *Այրեցին զնա կարծիք նենգաւոր թշնամւոյն. Եփր. ծն.: *Այրէին ցասմամբ: Այնչափ այրեցեալք ʼի ցասմանէն. Ոսկ. մտթ.: *Մի՛ մախանօք այրիլ. Վահր. յայտն.: *Զարթոյց եւ այրեաց զխորհուրդս նոցա. Եւս. պ. ՟Բ. 16:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ԱՅՐԻՄ — (եցայ, ցեալ.) NBH 1 0099 Chronological Sequence: 12c ձ. որպէս այրի լինել՝ մնալ. իբրու այրիանալ. χηρεύω vidua sum, viduam ago ... *Ամուսին սորա էր հաղորդութիւն տեսութեանն Աստուծոյ, յորմէ հեռացեալ այրեցաւ, եւ յայս աշխարհս պանդխտեցաւ. Լմբ. սղ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.