ԽԱՐԽԱՐԵՄ

(եցի.) NBH 1-0931 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 12c, 14c - նոյն ընդ վ. (=ԽԱՐԽԱԼԵՄ). συρρήγω confringo διαιρέω divido, findo ὐφορμέω insidior ἁναξαίνω carpo, carmino, discerpo եւն. (ուր լտ. ձայնք են լծ. ընդ հյ.) ʼի դէպ է եւ ասելն Լծ. նար. *Խարխարել. քակտելʼʼ. այսինքն ʼի հիմանց քակել բրելով. որպէս յն. *Ջանայ կաւն զվէմի խարխարել կարասցեն. Սեբեր. ՟Դ: Երզն. մտթ.: *Յորժամ դուռն լսելեաց խարխարեցաւ, բոլորբնութիւն մարմնոյն աւերեցաւ, ընդ նմին եւ հոգիքն խարխարեցեն. Եղիշ. դտ.: *Ձայնիւ լոկով խարխարեալ պարիսպք (երիքովի). Սարկ. մարդեղ.: *Ուր կամ երբ խարխարեալ նաւսընկղմի. Յիշատ. սարգ.: *Հանէ ʼի միջոյ զայն ինչ, որ զնոցա միտսն խարխարելոց էր. զի՞նչ իցէ, որ խարխարէրն, եւ ընդդէմ բախէր. Ոսկ. մ. ՟Ա. 16: *Որմք ʼի հարկէ խարխարին եւ արկանին. Ոսկ. ես.: Կամ Քերելով քերել, կեղեքել. պատառոտել. քերմըշտըկել, խառմշտըկել, պատառոտել. պըճըռթկել. ... *Հարուածք նենգաւորի խարխարէ զվէրս. Սիր. ՟Ի՟Է. 28: *Զի եւս ոք ʼի ժամանակի զուարճութեան խարխարիցէ զդժնդակութիւնսն դեգերելով ʼի տրտմականսն. Առ որս. ՟Ժ՟Գ: նմանութեամբ՝ ասի. *Սիրական ձայնիւ գորովեն, խարխարեալ անձամբ. Եփր. զղջ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.