ՅՈՒՇԿԱՊԱՐԻԿ

(րկի, կաց.) NBH 2-0375 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c գ.ա. Ճիւաղ ցամաքային, կամ ջրային, եւ կամ երկակենցաղ. առաւել մտացածին՝ խառնակ կենդանի. որպէս Պարիկ իշուկ. այսինքն իշացուլ. յն. οἱνοκένταυρος onocentaurus. որ եւ Համբարու. եւ Ձիացուլ. յն. ἰπποκένταυρος hippocentaurus κένταυρος centaurus. փիրի, փիրիլէր, ճին, տէվ. (որ եւ դեւ.) *Անդ հանգիցեն համբարուք, եւ անդ դեւք կաքաւեսցեն, եւ յուշկապարիկք բնակեսցեն ʼի նմա: Պատահեսցեն դեւք յուշկապարկաց. Ես. ՟Ժ՟Գ. 22: ՟Լ՟Դ. 11. 14: *Զլապիթեայց եւ զուշկապարկացն կռիւս. Պտմ. աղեքս. յորմէ եւ Խոր. ՟Բ. 60: *Յուշկապարկաց, կամ համբարուաց, կամ պարկաց: Զոմն յուշկապարիկ, զոմն պարիկ, զոմն համբարու կոչիցեն: Նոյնպէս եւ գրոց ըստ մարդկան կարծեացն եկեալ, յուշկապարկաց ասեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշացուլս ասէ: Անուանք առանց անձանց են յուշկապարկաց եւ իշացլուց, իբրեւ զծովացուլն, եւ զպայն, եւ զառլեզն, զոր արալէզն կոչեն. Եզնիկ.: *Համբարուք կամ յուշկապարիկ ոչ եթէ անձն ինչ ունիցին, այլ ʼի մարդկան սովորութենէ առնուն գիրք. Ոսկ. ես.: *Երեւեալ ʼի Կարմիր ծովէ՝ զնոյնօրինակ մարդկան ե՛ւ ձկան կերպարանս ունել՝ չորից յուշկապարիկ գազանաց: Որ զձիացլուց յուշկապարիկ կերպարանս ունիցին: Եւ ձկունս յուշկապարիկս (որպէս թէ վիշապակ պարիկ. վիշապ ձուկն): Արգիական նաւելաստացիցն, եւ յուշկապարկացն, ուր Հերակղէս զնահատակութիւնսն գործէր. Եւս. քր. ՟Ա: *Սա երբեմն յուշկապարկի միում սաստեաց, որ ելանէր եւ ապականէր զանդաստանս. Վրք. հց. ՟Ի՟Զ: ՅՈՒՇԿԱՊԱՐԻԿ ԾՈՎԱՅԻՆ. Որ առաւել ʼի ծով Պոնտոսի ասի երեւել, որպէս միջով չափ նման կնոջ, եւ ʼի միջոյ ʼի վայր ձկնաձեւ. յն. Σειρήν (որպէս թէ քարշօղ.) Siren. Տ. ՍԻՌԷՆ, եւ ԾՈՎԱՅԻՆՔ. *Բարոյախօսն ասէ վասն յուշկապարկաց, թէ մահաբերք են, եւ ʼի ծովու են. եւ երգեն երգս քաղցրաձայնս. եւ կերպարանք նոցա մինչ ʼի պորտն՝ կին մարդոյ է, եւ միւսն թռչնոյ է. նոյնպէս եւ իշացուլն՝ մի կողմն արու մարդոյ, եւ վայր կողմն իշոյ. (կամ կէսն իշոյ, կէսն ցլոյ.) Եպիփ. բարոյ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ՁԻԱՑՈՒԼ — (ցլու, ուց.) NBH 2 0157 Chronological Sequence: Unknown date, Early classical գ. ἰπποκένταυρος hippocentaurus κένταυρος centaurus. Մտացածին կենդանի իբրու խառն ʼի ձիոյ եւ ʼի ցլոյ. որ եւ Յուշկապարիկ ʼի ցամաքի. պարիկ. համբարու. իշացուլ. *Յետոյ կուսէ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊԱՐԻԿ — (րկ, կաց.) NBH 2 0635 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c գ. ՊԱՐԻԿ գրի եւ ՊԱՐԷԿ. եկի, եկաց. պ. փէրի. որ եւ ՀԱՄԲԱՐՈՒ, ՅՈՒՇԿԱՊԱՐԻԿ. Ոգի. այս. կամ կենդանի առասպելեալ. Ճին. *Անուանք յուշակապարկաց կամ համբարուաց կամ պարկաց՝ ըստ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԱԶԱՆ — (ի, աց.) NBH 1 0520 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c, 13c գ. θηρίον fera, belua Կենդանի վայրենի եւ պատառօղ. որ եւ ԷՐԷ. (լծ. լտ. ֆէրա.) որպիսի են չորքոտանիք առանձնակեացք՝ դժնեայք, ճիրանաւորք, ժանեւորք, եւ կատաղիք… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՄԲԱՐՈՒ — (րուի, րուաց.) NBH 2 0025 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 13c գ. ՀԱՄԲԱՐՈՒ եւ ՀԱՄԲԱՐԻ. Պարիկ. յուշկապարիկ. պրս. փերի. Կենդանի ջրային կամ ցամաքային՝ խառնակ, եթէ՛ իրական իցէ՝ եւ եթէ բանաստեղծական. ճիւաղ. եբր. պէնօթ խանաթ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.