Ք

(-) NBH 2-0966 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 12c - Գիր բաղաձայն Քէ՛ յորջորջեալ. խաչաձեւ նմանութեամբն եւ կոչմամբն նոյն ընդ յն. Χ , քհի կամ խի: Թաւ է քան զտառսդ գ, եւ կ. վասն որոյ գրէ Թրակ. քեր. *Գիմն ʼի մէջ կենի, քէի եւ խէի. զի քան զկենն թաւէ, եւ քան զքէն եւ զխէն ղերկʼʼ: Է եւ ʼի կարգէ անձայնից եւ պարզից. ուր խ ՝ կրկնակ համարեալ է, *Քանզի բաղկանայ (ասի անդ) խէ՝ յերկուց քմակից քէիցʼʼ: Ք. Լծորդ է ʼի մեզ ընդ գ, կ, խ. զոր օրինակ Հէգ, հէք. թագչել, թաքչել. չոքայ, չոգայ. պատրիարգ՝ իբր պատրիարք (ըստ յն.) սիգ՝ որպէս սիք (ըստ յն. փսիխի՛ ). ծասքել. ծասկել. պասկիլ. աքաաբ, ախաաբ. հռախաբ, հռեքեբ: Ք. Ի տառադարձութեան դնի ʼի տեղի χ տառի տառի յունաց. զոր օրինակ, Քրիստոս. քորեպիսկոպոս. արքեպիսկոպոս. աքազ. եւ այն: Ք. ՟ք. Որպէս նշանակ թուոյ՝ է Իննհազար: Իսկ համառօտագրութեամբ՝ -ք, է Քան: Ք. Ի վերջին տառ ʼի բնիկ մեսրոպեան նշանագիրս մեր. (զի օ՝ յետ ժամանակաց յաւելաւ ʼի յունէ փոխանակ համազօր հնչմանս աւ. զորմէ տե՛ս ʼի տառն Ւ, եւ Օ.) այլ քանզի առ յոյնս վերջին տառ է ω մեծ օ՛ ասացեալ, նմին իրի ուր Յայտ. ՟Ա. 8. եւ 10. յունարէն ասի, *Ես եմ Α ա՛լֆա, եւ Ω օ՛ մէկա ʼʼ, ʼի մեզ նովին խորհրդով եդեալ է. *Ես եմ Այբ, եւ ես եմ Քէʼʼ. այսինքն առաջին, եւ վերջին: Ըստ նմին դրեաց եւ մեծն Խոսրով. *ինքն է սկիզբն եւ կատարած. որպէս ասէ ʼի յայտնութեան Յովհաննէս, Ես եմ այբ, եւ ես եմ քէʼʼ: Եւ Մարաթացին վարդան. Աստուած իմ Յիսուս Քրիստոս, որ ես այբ եւ քէ, այսինքն սկիզբն եւ կատարածʼʼ: Եւ Շնորհալին ʼի տաղս այբուբենից նուադէ առ ʼի խրատ, *Քէն, Քեզ կատարումն՝ է (կամ Քէն կատարումըն) այս տառից, տայ ակնունել աւուրն ելից: Քէն՝ Քրիստոսի՝ ձեւովն իւրով, զմեզ յոդորէ խաչակցելովʼʼ: Ք. Ըստ ձեւոյն, որպէս յն. Χ , յօրնակ բերի պէսպէս իրաց աղխելոց զիրերօք. *Զի երկաքանչիւրս իբրու զՔէ՝ միմեանց առարկեալ միջոց ʼի բոլոր. Պղատ. տիմ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.