ԱՆՑԱՆԵՄ

(ցի, անց.) NBH 1-0248 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c չ. διαβαίνω, διαπορεύομαι, διέρχομαι , παράγω, παροδεύω, διαπεράω եւն. transeo, pertranseo, trajicio, transmeo Խաղալ՝ գնալ՝ փոխիլ՝ տեղւոջէ ʼի տեղի. ճանապարհ առնել ընդ մէջն. հատանել զմիջոց. յառաջ երթալ. հասանել. քերել առ տեղեաւն. միջամուխ լինել. (պէսպէս խնդրով, եւ ոճով). անցնիլ. ... *Անցանել աստի առ ձեզ, այտի առ մեզ. ʼի հարաւ. ʼի մակեդոնիա. մինչեւ ի. առ նոսա. առ դովաւ, առ նովաւ, առ նոքօք, առ մեօք. յայնկոյս յայն կողմն. ընդ ծով, ընդ ջուրս, ընդ գետ, ընդ հեղեղատ, ընդ պարիսպս, ընդ քաղաքս. ընդ արտորայս, ընդ որ, ընդ բաբելոն, ընդ մէջ, եւ այլն: Անցցէ խաղաղութեամբ զճանապարհս ոտից իւրոց: Անցցէ ընդ մարմինս նորա նետ: Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուր: Անցանէ մինչեւ ցորոշումն շնչոյ. եւ այլն: *Անց ե՛րթ օ՛ծ մի յորդւոցն յեսսեայ. Եփր. թագ.: *Ի նաւ ելեալ անցեալ ընդ կղզին. Բուզ. ՟Գ. 8: *Ոչ անցանէ փութով. Ոսկ. գծ.: ԱՆՑԱՆԵԼ. Յառաջ անցանել. յառաջել անդր քան. զանցանել, գերազանցել. կամ Ելանել ըստ չափ, ըստ սահման. ... *Անցցէ՛ յառաջ քան զմեզ, եւ անց: Ընթացաւ, եւ անց զքուսեաւ: Ջուրք մի՛ անցցեն ընդ ափն նորա: Ոչ ես անցից ըստ կարկառս, եւ մի՛ դու անցանիցես ըստ բլուրս. եւ այլն: *Անցեալ զբազում, կամ ընդ բազում օթեւանօք. Յհ. կթ.: Լաստ. ՟Գ: *Լուսինն յորժամ անցանէ զարեգակամբ, սկսանի տակաւ նուաղել. Եզնիկ.: *Ի բարձրաթռիչս եղեալ՝ զամենայն վնասակար մրրկածին օդովք անցանիցեմք. Եղիշ. ՟Ա: *Մեծութիւն չափոյն երկնից.. անցանեն ըստ միտս մարդկան. Վեցօր. ՟Զ: *Թեթեւութիւնն առաւելու զբազմօքն անցանել քաջ ʼի բաց. Պիտ.: *Ի թռիչս օդոց զամենեքումբք անցեալ տիրեցին. Նար. խչ.: *Ըստ նոցա կարծիսն անցեալ. Ագաթ.: *Անցեալ է ըստ քանակութիւն. Նար. ՟Ե: *Զարքունեօքն անցանէ պատուականութեամբ. Եղիշ. ՟Ը: *Քան զմարդկան միտս անցեալ անհասութեամբ: Անցեալ զչափ, եւ այլն. Իգն.: ԱՆՑԱՆԵԼ. որպէս Զանց առնել. թողուլ. արտաքոյ ելանել. խոյս տալ. *Անցանել զբանիւ իմով, զպատուիրանաւ, զհրամանաւ, կամ զուխտիւ: Ըստ հաստատութիւն եւ ըստ երդումն: Ըստ օրէնս հայրենիս: Եթէ ոք մի ինչ յայսցանէ անցցէ կամ անարգեսցէ: Որո՞վ ճանապարհաւ անց հոգի տեառն զինեւ, եւ խօսեցաւ ընդ քեզ. եւ այլն: *Կամիմ ես անցանել ʼի սոցանէն, վասն զի գեն պիտոյ այսմ պատմութեանց. Եւս. պտմ.: *Զորոյ անցանել զամենագէտ երեսօքն անհնար է. Ագաթ.: *Ոչ եթէ վասն աղքատութեանն ինչ անց նա ըստ նզովն. Եփր. յես.: *Բանիւ ինչ ոչ անցանէր զնորա: Անցեալ լիցիս զօրինօք արեաց թագաւորութեանս, երթ, տուեալ լիցի քեզ ո ինչ յինէնս խնդրեցեր. Բուզ. ՟Ե. 4. 7: *Անցանել զհրամանաւ թագաւորին. Եղիշ. ՟Ը: ԱՆՑԱՆԵԼ. Դիւրաւ եղծանիլ. կորնչիլ. չքոտիլ. չտեւել. պակասիլ. սպառիլ իրաց եւ ժամուց եւ ժամանակաց. ... *Անցցէ իբրեւ սարդիոստայն: Անցցեն կեանք մեր իբրեւ զհետս ամպոյ: Անց այն ամենայն իբրեւ զստուեր: Թագաւորութիւն քո անցեալ է ʼի քէն: Անցեալ է վայելչութիւն աշխարհիս այսորիկ: Նոքա անցանեն, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան: Անցին հունձք, անց ամառն: Առանց անցանելոյ ունի զքահանայութիւնն: Ամք քո ոչ անցանեն: Բանք իմ մի՛ անցցեն, եւ այլն: *Ժամ մի անց ʼի վերայ. Ղկ. ՟Ի՟Բ. 59: *Իբրեւ ժամք երեք ʼի վերայ անցին. Եղիշ. ՟Ը: *Զկնի անցանելոյ բազում աւուրց. Խոսր.: *Անցեալ ժամանակ: Անցեալն բայ. Երզն. քեր.: *Իբրեւ անցնին զպատուիրանաւն, բարձաւ անց ʼի նոցանէ հանդերձ փառաց. Եփր. ծն.: ԱՆՑԱՆԵԼ. Շիջանիլ. ... *Ճրագն աստուծոյ չեւ եւս էր անցեալ. ՟Ա. Թագ. ՟Գ. 3: *Եթէ բնաւ չտամք (ճարակ հրոյ), բնաւ անցանէ եւ սպառի. Եղիշ. ՟Ը: *Եղեալն ʼի քարէ (հուր), եթէ ծածկեսցես զնա քարամբք, անցանէ. Փարպ.: ԱՆՑԱՆԵԼ. Թաքչել. ʼի մոռացօնս լինել. զանխլանալ. ʼի բաց կամ զանց լինել. *Մերձեսցի յիրս պղծութեան ... եւ անցանիցէ զնովաւ. Ղեւտ. ՟Բ. 2: *Մի ինչ անցցէ զքեւ ʼի մեղաց իմոց. Յոբ. ՟Ժ՟Դ. 16: *Եւ ոչ իրաւունք առ նովաւ առանց կշտամբութեան անցցեն. Իմ. ՟Ա. 8: *Անցցէ յինէն բաժակս, կամ ժամս. եւ այլն: *Ամենայն գիտութիւն որ ինչ յերկինս եւ յերկրի, ոչ անցանէ ʼի հրեշտակաց. Ոսկիփոր.: *Թողութիւն անցանէ ʼի քէն. Սեբեր. ՟Ժ: *Մի՛ անցցէ զմեօք եւ մեծապատիւ զօրութիւնն որ կայ ʼի ճառիս. Վեցօր. ՟Գ: Որպէս Հարեւանցի առնել. *Ոչ անցանէ փութով, այլ եւ յամէ եւս ʼի բանն. Ոսկ. գծ.: ԱՆՑԱՆԵԼ ԲԱՆԻՒ կամ ԳՐՈՎ ... է Խօսել, ճառել. տե՛ս Եւս. քր. ՟Ա: Խոր. ՟Ա. 5: ՟Բ. 60: ՟Գ. 67: Պիտ. ստէպ: Պորփ.: Մագ. ՟Ի՟Ը: *Ընդ ամենայն իսկ ճառս անցցուք կարգաւ. Ոսկ. ես.: յն. διέρχομαι *Զամենայն մեկնութիւնս ժողովեաց ʼի միասին եւ էանց ընդ նոսա. Եւս. պտմ.: Իսկ գործով՝ է Վարիլ, քաղաքավարիլ. պարապել. կրել զանցս իրաց. առնուլ զճաշակ. *Էանց ընդ ամենայն. Իգն.: *Կրթի ընդ կենցաղօգուտն անցանելով վարժումն: Ճանաչել զիւր ինքեան անկ, եւ ʼի նմին մանաւանդ բազում անցանել երկասիրութեամբ: Բոլորք միումն անցեալ լինէաք ախորժակի. Պիտ.: *Ընդ փորձ անցանել այնմ տանջանաց. Ոսկ. յհ. ՟Ա. 24: *Ընդ փորձ անցանել բնութեանս. Լմբ. սղ.: *Ընդ նոյն ինքն իրս աշխարհավարութեան անցանել փորձիւ. Պիտ.: ԱՆՑԱՆԵԼ ԱՆՑԻՑ. Պատահել. դիպիլ. գործիլ. լինել. վիճակիլ. գլուխը գալ, գլխէն անցնիլ, ըլլալ. տե՛ս Ծն. ՟Խ՟Բ. 29: Ղեւտ. ՟Ժ. 19: Եսթ ՟Զ. 13: Ես. ՟Խ՟Ա. 22: ՟Գ. 11: Մրկ. ՟Ժ. 32: ՟Ա. Կոր. ՟Ժ. 11. եւ այլն: *Բազում եւ անչափ է այն՝ որ ʼի նմանէ անցանէր ընդ եկեղեցիս. Ագաթ.: *Յիշելով զահ եւ զպաշարումն, զոր անձին ընդ տէրն արեաց եւ ընդ պարսիկս. Փարպ.: *Զանցեալն ինչ ʼի նմանէ անըմբերելի ընդ ինքն կիրս. Պիտ.: *Զի մի՛ առաւելն քան զայն՝ պատերազմող լսելեաց անցցէ. Յհ. կթ.: ԱՆՑԱՆԵԼ ԶԱՆՑԱՆԵԼ. կամ ԳԵՐ ʼԻ ՎԵՐՈՅ ԱՆՑԱՆԵԼ. Տե՛ս ʼի ԶԱՆՑԱՆԵԼ. ԳԵՐ ʼԻ ՎԵՐՈՅ. եւ այլն: ԱՆՑԱՆԵԼ Ի ՀԱՆԴԻՍԻ. Տե՛ս ՀԱՆԴԷՍ: ԱՆՑԱՆԵԼ Ի ՄԷՋ, ԸՆԴ ՄԷՋ. եւ այլն. Տ. ՄԷՋ: ԱՆՑԱՆԵԼ ԸՆԴ ՀՈՒՐ. Սրբիլ հրով առանց այրման. *Ամենայն որ անցանէ ընդ հուր, հրով եւ սրբեսցի. այլ ջրովն սրսկման սրբեսցի ամենայն, որ ոչ անցանիցէ ընդ հուր. Թուոց. ՟Լ՟Ա. 23: Նմանութեամբ կամ ըստ ՟Ա նշ. ասի. *Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուրʼʼ, իբր անվնասելի: ԱՆՑԱՆԵԼ ԸՆԴ ՔՈՒՆ կամ Ի ՔՈՒՆ. Գիջանալ ʼի ննջելն. *Թէ մաքառին ընդ իւրեանց մարմինս, եւ ապա ընդ քունն անցանէ, համարեալ է նմա ընդ պոռնկին. ապա թէ անհոգս առնի եւ անցանէ (յանգէտս), առանց պատժոց է. Կանոն.: Եւ զկնի. *Թէ ʼի տեսլեանց անցանիցէʼʼ: Իսկ Երզն. մտթ. *Ամենեքին անցին ընդ կիննʼʼ. այսինքն մերձեցան եօթն արք, եւ անզաւակ մնացին: Ի ԲԱՑ ԱՆՑԱՆԵԼ. Նստել ʼի կարիս որովայնի. դուրս ելլալ գործքի. ... *Ցից եղիցի քեզ ընդ գօտեաւ քով. եւ եղիցի յորժամ ʼի բաց անցանիցես, փորեսցես նովաւ. Թուլասցի առ ախտսն, եւ ʼի բաց անցանէ. Փիլ. այլաբ.: ԱՆՑԵԱԼ. որպէս Վիժեալ. անցուցեալ. *Սերանեալն վիժեալ եւ անցեալ ոչ եղեւ, այլ՝ կատարեալ ծնեալ. Փիլ. լին.: ԱՆՑԱՆԵԼ ՅԱՇԽԱՐՀԷ. Վախճանիլ ʼի կենաց. *Յանցանելն յաշխարհէ թագաւորին խոսրովու. Բուզ. ՟Գ. 12: ԱՆՑԵԱԼ. իբր Վախճանեալ. ... *Իրաւունս առ հայրենիսն, եւ ծնօղսն, ապա առ անցեալսն, որովք լինի եւ բարեպաշտութիւն: Ամբարշտութիւն է առ անցեալսն, առ ծնօղսն, եւ առ հայրենիսն՝ սխալանս. Արիստ. առաք.: *Յառաջ անցելոցն՝ ʼի հողոյ ʼի կեանս (յառնել) խոստացեալ. Գիւտ թղթ. առ վաչէ: ԱՆՑԵԱԼ ԶԱՒՈՒՐԲՔ. Ծերացեալ. պառաւեալ. զառամեալ. *Աբրաամ եւ սարրա ծերացեալք էին, եւ անցեալ զաւուրբք. Ծն. ՟Ժ՟Ը. 11. եւ այլն: *Ես ծեր եմ, եւ կին իմ անցեալ զաւուրբք իւրովք: Սա ինքն անցեալ էր զաւուրբք բազմօք. Ղկ. ՟Ա. 18: ՟Բ. 36: ԱՆՑԱՆԵԼ. (2-1044) Իբրու շիջեալ երեւիլ, կամ անգործ մնալ. մարածի պէս երեւնալ. *Պարտ իսկ է՝ յերեւլ լուսոյ արեգականն՝ անցանել լուսոյ ճրագին. Եփր. համաբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ԱՆՑԱՆԻՄ — (անցայ.) NBH 1 0249 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 11c, 12c ձ. Նոյն ընդ ԱՆՑԱՆԵՄ. մօտ. ʼի ռմկ. Անցնիլ. *Վասն պսակին, որ ոչ անցանի եւ ոչ եղծանի, ընթանամք մեք. Եփր. ՟ա. կոր.: *Բազում ժամանակ անցանի. Լծ. կոչ.: *Այն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԸՍՏ — ( ) NBH 1 0786 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c κατά, κατ’ (լծ. ըստ. որպէս եւ κάτω , է ʼի ստոր). secundum, juxta ἁκολούθως consequenter եւն. Հանգէտ. հանգոյն. համեմատ. յար եւ նման այնպէս՝ որպէս …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՄԱՐ — (ոյ, ոց, կամ ու, ուց կամ ի.) NBH 2 0022 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. ռմկ. համրանք. ἁριθμός numerus. Թիւ. գումար թուոյ. հաշիւ. ... *Որոյ ոչ գոյ համար: Որոց ոչ գոյր թիւ, եւ ոչ համար:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.