ԱՌՆԵՄ

(արարի, արա՛, արարեալ, արարօղ կամ առնօղ կամ առնելի. կր. առնիմ, արարայ.) NBH 1-0308 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 11c, 12c - ποιέω, πράσσω, πράττω, κτίζω ago, facio, fabrico եւն. Գործել (որպէս թէ առնաբար, արիաբար). ներգործել. պատճառել զլինելն իրիք. կազմել. կերտել. շինել. կատարել գործով. ընել. ... *Զոր առնեմն, եւ արարից: Զոր ինչ առնելոց ես, արա՛ վաղվաղակի: Առնել բժշկութիւնս, կամ սքանչելիս. կամ պտուղ. հունձս, կամ զհրամայեալսն, զկամս, զհաճոյս. զբարի կամ զչար: Զի՞նչ արարի քեզ: Արար ընդ իս, ընդ նոսա եւ այլն: *Աթոռ առնել. Սահմ. ՟Գ: *Անձին առնել վիհʼʼ. այսինքն փորել. Պիտ.: *Ախորժեմ բար առնել, այլ չառնէ զբան՝ իրացն անծկութիւն. Սեբեր. ՟Թ: *Զայս ոչ միայն խորհեցաւ եղբարք, այլ եւ արար. Լմբ. ատ.: ԱՌՆԵԼ. ποιέω, κτίζω creo, facio Ստեղծանել, ստեղծուլ. որպէս գոյաւորել յոչնչէ, ձեւացուցանել. ստեղծել. ... *Իսկզբանիէ արար աստուած զերկին եւ զերկիր: Եւ արար աստուած զհաստատութիւնն: Եւ արար աստուած զմարդն ʼի պատկեր իւր. եւ այլն: *Բան է կերպարան աստուծոյ, ʼի ձեռն որոյ ամենայն աշխարհ արարաւ. Փիլ. քհ. ՟Ա: *Ձեռագործն անիծեալ, ինքն՝ եւ որ արար զնա. Իմ. ՟Ժ՟Դ. 8: Եւ Կացուցանել. կարգել. համարիլ. *Արարի ինձ գուսանս, կամ տակառապետս: Արա՛ զիս իբրեւ զի ʼի վարձկանաց քոց: Զի արասցեն զնա թագաւոր. եւ այլն: Կամ *Դու զո՞ (այսինքն ո՞) առնես զքեզ. եւ այլն: *Առնէ զնա հրամանատար հայոց. Յհ. կթ.: *Ո՞չ զիս ոստիկան արարին ʼի վերյ ձեր. Եղիշ. ՟Ը: *Զմարդն՝ զոր ժառանգ ամենայնի կամեցաւ առնել. Եզնիկ.: ԱՌՆԵԼ. Փոխել. դարձուցանել զիմն յայք ինչ. յեղաշրջել. *Արար զջուրն գինի: Արարին զվիճակն իմ ցանկալի աննապատ անկոխ. եւ այլն: *Արա՛ ինձ զամենակարծն գայթագղութիւն՝ մեծ վստահութիւն. Նար. ՟Ձ՟Ե: *Յի՞նչ ինչ արդեօք արար աստուած զանկերպարանն. ʼի լա՞ւ ինչ, թէ ʼի յոռի. Եզնիկ.: *Յանհարթ խոշորութենէն առնելով ʼի յարդարումն. Պիտ.: *Զջուրն ʼի գինի արարեալ: Հերու այսմ ամի սպասէիր, այս ամ ʼի միւս ամ առնես. Սեբեր. ՟Ժ: ԱՌՆԵԼ. Ստանալ. ունել. ... *Մո՛ւտ առ աղջիկդ իմ, զի արարից ինձ որդի ʼի դմանէ: Արասցուք մեզ անուն: Ի հօր մերոյ ընչից արար իւր զայն ամենայն փառս: Արարին իւրեանց տունս: Ե՞րբ արարից ես ինձ տուն. եւ այլն: ԱՌՆԵԼ. Անցս անցուցանել, կամ վարիլ ընդ ումեք. ուրիշի բան մը ընել՝ աղէկ կամ գէշ, գլխուն բան բերել. *Արասցես ընդ գայի եւ ընդ թագաւորն նորա, զոր օրինակ արարեր ընդ երիքով: Ոչ այսպէս արար ամենայն ազգաց տէր: Զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա: ընդ այգի իմ: Զի՞նչ արարից քեզ եփրեմ: Ժողովուրդ իմ, զի՞ արարի քեզ: Արար ինձ (կամ ընդ իս) մեծամեծս հզօրն: Առաքեաց զիս առնել ընդ քեզ գործ մեծ, զորմէ զարմասցի ամենայն երկիրս. եւ այլն: *Թո՛ղ մեզ զյանցանս մեր, զոր մեք ընդ քեզ արարաք: Զոր արարեալ է ձեր ընդ նախնիսն մեր: Զոր ինչ առ նոսայն արարեր, զնոյն եւ առ մեզ կատարեա՛. Ագաթ.: Փարպ.: Եղիշ. ՟Ը: ԱՌՆԵԼ. որպէս Դնել, Տալ, եւ այլն. *Արա՛ ʼի ներքոյ լծոյ զտրմուղ վիզս. Սեբեր. ՟Ժ: *Արի՛, տեղի արա՛ սմա. Եփր. աւետար.: *Առնէին միմեանց ողջոյն. Բուզ. ՟Դ. 10: ԱՌՆԵԼ, զոյգ ընդ այլ բայից՝ տայ նոցա զզօրութիւն անցողականի. ընել տալ. ... *Արա՛ այսօր մտանել (այսինքն մո՛յծ): Արարից՝ զի յարդարութիւնս իմ գնայցէք (այսինքն գնացուցից): Առնել՝ զի եւ սա մի՛ մեռցի: Արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց. եւ այլն: *Բարի է չարչարանքն, զի զաստուած ճանաչել առնէ. Մխ. երեմ.: *Ես արարից՝ զի լացցես. Վրք. հց. ՟Դ: *Առնիցէ զօրանալ: Արա՛ տէր՝ վախճան դադարման առնուլ. Նար. ՟Լ՟Գ. ՟Ձ՟Ե: ԱՌՆԵԼ (կին). Տե՛ս ʼի բառն ԿԻՆ. *Որ առնէ զզոքանչ, որ առնէ զքենի .. նզովեալ եղիցին. Կանոն.: ԱՌՆԵԼ. պէսպէս ոճով. Տե՛ս ʼի բառսդ Անտես. Աշխատ. Իրաւ. Դատ. Պատասխանի. Առաջի. Յանդիման. Բարձր. Հեռի. Ի բաց. Յանձն. Խնդիր. Ձայն. Չու. Ճանապարհ. Օր, Աւուրս բազումս առնել. Ի մէջ. Յուշ. Համար: Տե՛ս եւ Չլսելոց առնել. Չգիտացեալ առնել. Խաղ կամ Ծաղր կամ Այպն առնել. եւ այլն: Ի ՎԵՐԱՑ ԱՌՆԵԼ. իբր Արձակել ʼի վերայ. *Ես նախ երթայց լրտեսեցից, եւ զձեզ տարեալ արարից ʼի վերայ, զի այսպէս դիւրաւ լիցի ʼի բուռնարկանել ըմբռնել: Արար ընդ նմա զամենայն զօրս զօրութեան իւրոյ. Բուզ. ՟Բ. 53: ՟Զ. 1: ԱՌՆԵԼ, որպէս հակակայ Կրելոյ, մի ʼի տասն ստորոգութեանց. ποιεῖν Արիստ. ստորոգ.: Ընդունելութիւնն ներկայ՝ լինի եւ ԱՌՆՕՂ, իբր Արարօղ. *Ըստ առնել առնողին. Ագաթ.: *Խնամատարութեամբ առնողի: Առնողացն զայն. Ոսկ. յհ. ՟Բ: 59: *Բայց զքո բանսդ ոչ գիտեմ, խա՞ղ առնողի լսեալս, թէ հաւաստիս խօսողի. Առ որս. ՟Զ: Խոտորմունք խոնարհմանց կամ կազմութեան բայից. *Արասցե՛մ ըստ հրամանի քումʼʼ. այսինքն արարից. Ճ. ՟Ժ.: *Առէակեալ բանականին այլ էարար: Տեսակ մարդոյ կենդանւոյ էարարʼʼ. այսինքն արար. Պորփ.: *Ոչ դադարէր առնելոյ զայն. Ոսկ. յհ. ՟Ա. 28. այսինքն յառնելոյ. յն. առնելով. լտ. առնել: *Իշխանութիւն ո՞չ ունէր իւր առնելոցն: Ոչ կարեն փոխարէն առնել առնելոցն. Ոսկ. յհ. ՟Ա. 34: Ճ. ՟Ա. իբր առնելւոցն, այսինքն առնելեացն, եւ իբր արարելոցն, արարուածոց, գործոց: կր. ԱՌՆԵԼ. կր. ԱՌՆԻՄ, նի, եւ այլն. Ունի զզօրութիւն բայիցս Եղանիմ, լինիմ. *Զի՞նչ է որ արարաւն, նոյն ինքն որ առնելոց է (այսինքն առնելի, լինելոծ): Խոստովան առնի կամ առնիցի: Մի՛ ʼի բացեայ առնիր յինէն: Թէպէտեւ բազում որդիք լինիցին նորա, ոչ գիտէ. եւ թէ սակաւ առնիցին, ոչ ճանաչէ. եւ այլն: *Առնիս սիրելի թագաւորին: Եթէ անզգայ նիւթոյն չառնիմք գեր ʼի վերոյ: Չառնի սակաւ շահ ʼի լսելոյն. Ճ. ՟Ա.: Ոսկ. մ. ՟Ա. 9. եւ 2: *Առաքինութիւն առաջնոցն՝ ժառանգութիւն առնի վերջնոցն. Յճխ. ՟Ժ՟Գ: *Եւ այլազգ եւս առնին մահք տարաժամք: Չառնի (ասեն) արժանի յարութեան. Եզնիկ.: *Յարդն հողմով հոսեալ՝ առնի ճարակ հրոյ. Շ. մտթ.: *Սա մեզ ʼի մահուանէ ʼի կեանս առնի փոխադրութեան առիթ. Անյաղթ բարձր.: *Զի առնի իջուցանել ինձ զծերութիւն նորա տրտմութեամբ լի ʼի դժոխս. Պիտ.: *Առնի գործակից եւ վաստակակից սերմանեաց. Վեցօր. ՟Զ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ԱՆՁՆ — (ձին, ձինք, ձանց.) NBH 1 0192 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. (լծ. հյ. ինձ, ինձէն, ինքն. եւ ար. ինս, ինսան.) Ինքնութիւն իմացական եւ բանաւոր էակի՝ դիմաւ որոշելոյ. անհատն բնութենակից …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԶԴԱՐԱՐՈՂ — ( ) NBH 1 0008 Chronological Sequence: Unknown date, 8c (ԱԶԴ ԱՌՆԵՄ) Յորմէ ԱԶԴԱՐԱՐՈՂ, իբր Մեծաձայն եւ ազդոյ. *Քարոզէր յանապատի ազդարարող բարբառովն: Ազդարարող բարբառովն լնու զտիեզերս. Շար.: Յհ. իմ. եկեղ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԿԱՄԱՅ — (ի, ից կամ այց.) NBH 1 0021 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c ա. ἁκούσιος, ἁβουλήτος involuntarius Ոչ կամեցեալն. անկամաւոր. բռնական. պատահական. չուզելով եղած, կամք չեղած .... *Թողցի նոցա, զի ակամայ է: Վասն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԿՕՍԱԲԵԿ — ( ) NBH 1 0027 Chronological Sequence: Unknown date, Early classical ԱԿՕՍԱԲԵԿ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Նոյն ընդ վ. *Ո՛չ մաճ ʼի ձեռն առնում, եւ ակօսաբեկ առնեմ. Ոսկ. խչ.: * Ամենայն լեառն ակօսաբեկ լիցի. Ես. ՟Է. 25 …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂՕԹՔ — (թից.) NBH 1 0047 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c, 13c, 14c գ. Աղաչանք առ Աստուած. (որպէս լինի եւ յամաչելոյ՝ ամօթ. ʼի ճանաչելոյ՝ ծանօթ. յարածելոյ արօտ.) մաղթանք. խնդրուածք. պաղատանք. խօսք ընդ Աստուծոյ. եւ ուխտ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԵՆԱԳԻՏԱԿ — (ի.) NBH 1 0059 Chronological Sequence: Unknown date, 8c ԱՄԵՆԱԳԻՏԱԿ ԱՄԵՆԱԳԻՏՈՂ. Տ. ԱՄԵՆԱԳԷՏ: *Անվրէպ կատարին յամենատես եւ յամենագիտակ Հոգւոյն Սրբոյ ասացեալքն. Խոսրովիկ.: *Քեզ ամենագիտողիդ յանձն առնեմ զպահպանութիւն հոգւոյ իմոյ: Հոգւոյն Սրբոյ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԵՆԱԳԻՏՈՂ — (ի.) NBH 1 0059 Chronological Sequence: Unknown date, 8c ԱՄԵՆԱԳԻՏԱԿ ԱՄԵՆԱԳԻՏՈՂ. Տ. ԱՄԵՆԱԳԷՏ: *Անվրէպ կատարին յամենատես եւ յամենագիտակ Հոգւոյն Սրբոյ ասացեալքն. Խոսրովիկ.: *Քեզ ամենագիտողիդ յանձն առնեմ զպահպանութիւն հոգւոյ իմոյ: Հոգւոյն Սրբոյ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅՆ — (այնր, այնմ, յայնմ, այնու, այնք, այնց. կամ այնորիկ, այնմիկ, յայնմանէ, այնուիկ, այնոքիկ, այնոցիկ, յայնցանէ, այնոքիւք.) NBH 1 0091 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c դեր. ցուց. ա. Որ ինչ հեռագոյն է …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԴԱՄԱԹԻՒ — (թուի.) NBH 1 0130 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c գ. Անդամք յօշեալք եւ ուրոյն ʼի թիւ անկեալք. մարմին յօշեալ. յօշուած. διχοτόμημα, σῶμα segmentum, pars; corpus, vel cadaver *Ի վերայ յօշելոյ անդամաթուին: Դիցես ʼի դմա… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԽՈՒՃԱՊ — ( ) NBH 1 0163 Chronological Sequence: Unknown date, 12c ա.մ. Ոչ խուճապեալ. անվրդով. անխռով. հանդարտ. խաղաղ, եւ խաղաղութեամբ. աչալրջութեամբ. (լծ. եւ թ. հիճապսըզ առանց ակնածութեան.) *Անխուճապ դէմս ցուցանել: Անխուճապ սրտիւ՝ ըրհնաբանօղ Աստուծոյ գոլ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.