ԱՐՁԱՆ

(ի աց.) NBH 1-0366 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c գ. στήλη cippus, columna Կոթող. որձաքար կանգուն. կամ բարձր անկեալ տախտակ կամ սիւն քարեղէն հանդերձ յիշատակագրութեամբ. մանաւանդ տապանաքար ուղղորդ՝ ʼի յիշատակ մեռելոյն, եւ քարկոթող ʼի վերայ ճանապարհի ʼի նշանակ սահմանաց, կամ մղոնաց, յաղթութեան, դաշանց, եւ այլն. ... *Արձան ոչ միայն քարն որ ʼի վերայ գերեզմանին՝ ասի, այլ յորժամ գրեն եւ արձանացուցանեն զյաղթութիւն պատերազմաց, ղաւերումն քաղաքաց. Վրդն. սղ.: *Արձան է քար կամ պղինձ երկարաձիգ՝ քառանկիւնի ձեւով, յորում գրեալ լինի արձանանալոյն անարգանք: Բազում անգամ եւ երախտաւորաց բարերարութիւն յարձանս գրին. Նոննոս.: *Առ զվէմն՝ զոր եդ ընդ սնարս իւր, եւ կանդնեաց զնա արձան: Եղիցի վկայ կարկառս, եւ վկայ արձանս: Արձան քարեղէն: Արձան շիրմի ռաքելայ: Աբեսողոմ կանգնեաց իւր արձան: Դարձաւ կինն ղովաայ յետս, եւ եղեւ արձան աղի: Անհաւատի ոգւոյն յիշատակ հաստատեալ զարձանն աղի. եւ այլն: *Մի՛ մածցիս քար արձան (կամ քարարձան) աղի (յն. քար աղի): Մի՛ մածցուք յարձան աղի. Ածաբ. մկրտ. եւ կարկտ: Սարգ. ՟գ. յհ.: *Ի յարձան քարի յեղանակեցեր (զկինն ղովտայ). Նար. ՟Լ՟Զ: *Տիրեալ վայրացն՝ ոչ արձանս ʼի քարանց կանգնելով. *Արձանք լուսեղէնք ʼի յերկինս կանդնեալք. Շար.: *Բազում արձան կանգնեալ էին յանուն նոցա. Եղիշ. ՟Ը: ԱՐՁԱՆ. Քար, վէմ, որպիսի եւ իցէ. հատոր վիմի՝ եւ որ ինչ նման է նմա. ... *Զութ արձանսն ʼի վերայ թիկանց իւրոց դնէ, (ʼի պէտս վկայարանի). Ագաթ.: *Վիմօք ձգելոց արձանաց բանից զքեզ քարկոծել: Ոչ կարծրութիւնք արձանաց: Զկառուցեալս խորան յանշչական արձանաց: Ի կենդանի արձանն շինիք ʼի բնակութիւն Աստուծոյ. Նար. ՟Թ. խ. ՟Հ՟Ե. եւ մծբ: *Արձան վիմի: Արձանօք վիմաց. Մագ. ՟Ծ՟Ե: Լմբ. ատ.: *Դնել արձան աղի ʼի վերայ ողին նորա. Սարկ. լուս.: ԱՐՁԱՆ. Տախտակ քարեղէն փորագրեալ. կամ արձան հանդերձ արձանագրութեամբ. *Բաշխեաց (զպատգամս) յերկուս հնգեակս զորս յերկուս արձանս փորագրեաց. Փիլ. ՟ժ. բան.: *Զարձան մովսիսագիր քերեալ ʼի քարանց. Նար. խչ.: *Զիւրոյ տէրութեանն նշանակ արձան համտատէ հելլենացի գրով. Խոր. ՟Բ 62: *Թէ արձա՞ն ինձ կենաց գրեցից, յորմէ ջնջեցայ: Ի քեզ են նկարեալ իբր յարձանի անջնջականի: Արձան փորագրեալ ամնեւին անեղծանելի: Արձան պատմաբանական: Արձան անձնական՝ իմաստիւք զօդեալ. Նար. ՟Ի՟Դ. ՟Խ՟Զ. ՟Կ՟Զ. եւ Նար. խչ. եւ Նար. կուս.: ԱՐՁԱՆ. Արձանագրութիւն, եւ գիր հաստատութեան. բան գրաւոր հաստատուն. *Տէրունեան օրինացն արձանքն: Արձանք տէրունեան գրոցն. Փիլ. բագն. եւ Փիլ. լին.: *Կտակ մակագիծ՝ անկեղծ պայմանաւ արձան հաստատեալ. Նար. կուս.: *Դրոշմեսջի՛ր արձան յաւիտենից, զիմի՛ ոք, եւ այլն. Զենոբ. ըստ Ճ: *Հատեալ զգինն՝ գրեաց զարձանն վաճառոյ եւ ծառայուեանն. Վրք. հց. ՟Ի՟Զ: ԱՐՁԱՆ. εἵδωλον idolum, ἅγαλμα simulacrum Բագին կռոց. (որ եւ Բարձունք.) եւ Առնապատկեր. գրօշեալ. կուռք. *Մի՛ առնիցէք՝ դրօշեալս, եւ մի՛ կանգնիցէք ձեզ արձան, եւ մի՛ քար կոթող դնիցէք երկիր պագանել նմա: Կործանեցից զարձանս ձեր: Զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք. Ղեւտ.: Օրին.: Թուոց. *Յերկանաքար արձանին, զոր կանդնեաց ʼի ծովեզերն. Զայս արձան բազում ժամանակս պատուեցին պոնդացիքն. Խոր. ՟Բ 8: *Արձանն փագովրայ. Նար. ՟Խ՟Ը: ԱՐՁԱՆ ԿԱՆԳՆԵԼ, կամ ԱՌՆԵԼ. Արձանացուցանել. հաստատել. Տե՛ս ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը 17: ՟Դ. Թագ. ՟Ժ՟Է 10: *Զասացեալ քաղաքս (ապաստանի) արձան արար տաճար երկրորդ. Փիլ. քհ. ՟Ժ՟Բ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Look at other dictionaries:

  • ԱՂԱՐՁԱՆ — ( ) NBH 1 0034 Chronological Sequence: Unknown date գ. Արձան աղի կամ յաղէ. *Կին մի արտաքոյ քան զբարս բուսոյ ծննդեան՝ աղարձա՛ն (կամ ա՛ղ արձան. յն. աղ) լինէր Կոչ. ՟Ժ՟Զ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿՈԹՈՂ — (ի, աց կամ ից.) NBH 1 1108 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 12c, 13c, 14c βάσις basis (որ եւ խարիսխ). σκοπός scopus σκόπελος scopulus (դիտակ, նշանակ). σημαία (նշանակ) եւն. (լծ. թ. քիւթիւկ ). որ եւ ՔԱՐԿՈԹՈՂ. Քար կանգնեալ որպէս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՇԻՐԻՄ — (րմի, մաց.) NBH 2 0479 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c գ. (ար. սիրր. պ. կիւր, քէօր. ռմկ. կոռ. լծ. կոյր, եւ խաւար.) μνημεῖον, τάφος monumentum, tumulus, sepulchrum στήλη cippus Գերեզման. դամբարան. տապան …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՓՈՐԱԳՐԵՄ — (եցի.) NBH 2 0955 Chronological Sequence: 6c, 8c, 12c, 13c ն. εὑχαράσσω inscribo. Փորելով գրել. դրոշմել քանդակաւ. արձանագրել. *Իբրու տասն են, բաշխեաց յերկուս հնդեակս. զորս յերկուս արձանս (քարեղէն տախտակաց ) փորագրեաց: Նստելով ʼի լերինն՝ ոչ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂԵԱՅ — ( ) NBH 1 0037 Chronological Sequence: 12c ա. Որ է ձուլեալ յաղէ. աղի կտոր. ... *Աղեայ արձան յողըն բարձեալ. Շ. վիպ.: Տե՛ս եւ ՇԱՌԱՇԻՂ ԱՂԻ, եւ ԱՂՈՒՃԱԿ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅՐԱՁԵՒ — ( ) NBH 1 0098 Chronological Sequence: 6c, 12c գ. ԱՅՐԱՁԵՒ որ եւ ԱՅՐԱՊԱՏԿԵՐ. անդրի. ἁνδριάς statua մարդու արձան. *Որպէս այրաձեւդ, ʼի նիւթոյ՝ ʼի պղնձոյ, եւ ʼի տեսակէ՝ ʼի ձեւոյ: Զայրաձեւն պղնձի. Պորփ.: եւ Անյաղթ: *Հոմանուն՝ մարդ կենդանի, եւ այրաձեւն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱՐԻ — I. (րւոյ, րեաց, եւ րից.) NBH 1 0116 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 11c, 12c ա. ἅνανδρος non virilis, ignavus Ոչ արի, անմասն յարիութենէ. երկչոտ. վատասիրտ. վատ. վախկոտ, անսիրտ. ... *Յառաջ կոչել զանարիս ʼի քաջ արանց. Եղիշ. ՟Բ:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԴՐԱԳԻՐ — ( ) NBH 1 0136 Chronological Sequence: 10c ա. Իբր Անդրիագիր. փորագրեալ՝ քանդակեալ որպէս զանդրի. եւ արձանագրեալ. *Ձեռնաձուլեցին տապարատաշ սրագործ անդրագիր արձան պատմաբանական. Նար. խչ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԴՐԻ — (րւոյ, րեաց.) NBH 1 0137 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 11c գ. ԱՆԴՐԻ որ եւ ԱՆԴՐԻԱՆԴ ասի. Բառ յն. անտրիաս, իբր այրական. որպէս եւ անտրի՛ա, քաջութիւն. ἁνδριάς statua Առնապատկեր. արձան ʼի ձեւ մարդոյ կանգնեալ, եթէ քաջաց …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԴՐԻԱՆՏԱԳՈՐԾ — (ի, աց.) NBH 1 0137 Chronological Sequence: Early classical ա. ԱՆԴՐԻԱՆՏԱԳՈՐԾ որ եւ ԱՆԴՐԻԱԳՈՐԾ. ἁνδριαντοπιός statuarius Արհեստաւոր՝ որ գործէ անդրիանդս. արձան շինօղ. ... *Քան զամենայն նկարիչ, եւ քան զբնաւ անդրիանտագործ պատկերակուռ. Ոսկ. մ. ՟Գ. 6 …   հայերեն բառարան (Armenian dictionary)

Share the article and excerpts

Direct link
Do a right-click on the link above
and select “Copy Link”

We are using cookies for the best presentation of our site. Continuing to use this site, you agree with this.